Լրահոս
Օրվա լրահոսը

Պապոյանը և Նուբար Աֆեյանը քննարկել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը

Ապրիլ 04,2025 16:27

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այսօր ընդունել է հայազգի գործարար և բարերար Նուբար Աֆեյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Լիլյա Սիրականյանը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են պետություն-մասնավոր հատվածի արդյունավետ համագործակցության շրջանակներում մասնավոր ներդրումային ֆոնդ ստեղծելու հայեցակարգը, ինչպես նաև Հայաստանի ներդրումային միջավայրի բարելավման և գրավչության բարձրացման վերաբերյալ հարցեր։

Նախարարը նշել է, որ որ ներդրումները կարող են մեծապես նպաստել երկրի տնտեսական զարգացմանը, և կարևոր է համապատասխան պայմանների ստեղծումը օտարերկրյա ներդրողների համար:

Գևորգ Պապոյանը փաստել է, որ նախարարությունն ակտիվորեն աշխատում է ներդրումային պայմանները բարելավելու ուղղությամբ և պատրաստ է շարունակել համագործակցությունը նորարարական ու տնտեսական աճի համար կարևոր նախաձեռնություններում։

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930