Լրահոս
Օրվա լրահոսը

Սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 3.3%․ «Ժողովուրդ»

Ապրիլ 05,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2025թ. մարտը 2024թ. մարտի նկատմամբ) կազմել է 3.3%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 0.5%:

Հանրապետության դիտարկվող քաղաքներում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.0%-ով, այդ թվում՝ համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Իջևանում:

Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.5%-ով:

2025թ. մարտին 2024թ. մարտի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 5.4%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ 0.6% գնաճ:

Հանրապետության դիտարկվող 8 բնակավայրերում 2025թ. մարտին փետրվարի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.5-1.4%-ով, իսկ 3-ում գրանցվել է 0.2-0.1% գնանկում:

Մայրաքաղաքում սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.6%-ով:

2025թ. մարտին 2024 թ. մարտի համեմատ հանրապետությունում գրանցվել է մակարոնեղենի` 0.8%, հացի՝ 2.2%, ալյուրի՝ 4.0%, իսկ 2025թ. փետրվարի համեմատ՝ համապատասխանաբար 0.4%, 0.1%, 0.6% գնաճ:

 

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930