Լրահոս
Օրվա լրահոսը

Շնորհավորում եմ Գյումրիում, Փարաքարում՝ հայրենիք ունեցող մարդկանց հաղթանակի առիթով. Բագրատ Սրբազան

Ապրիլ 05,2025 12:17

«Չկա մարդ, որ ցանկանում է պարտություն ունենալ, բացի այս չարիքից, որը գովերգում է պարտությունը, այն  պարտությունը համարում է բոլորինը, վերագրում է բոլորիս եւ իր պարտությունը փորձում է տարածելով մեզ վրա՝ ներկայացնել որպես հաղթանակ, ինքնիշխանություն, ձեռքբերում, անկախության նվաճում… խեղկատակ»,- ուղիղ եթերում ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ նկատի ունենալով Նիկոլ Փաշինյանին:

Ապա անդրադարձավ Գյումրիում եւ Փարաքարում կայացած ընտրություններին. «Ուզում եմ շնորհավորել Գյումրիում, Փարաքարում, մեր համայնքներում հայրենիք ունեցող մարդկանց՝ հաղթանակի առիթով…Դժվարություններ կային հատկապես Գյումրիում, որոնք այս պահին գոնե հաղթահարվել են, եւ հուսով եմ, որ այդպես էլ կշարունակվի՝ ճիշտ ճանապարհով ընթանալով այն սկզբունքով, ինչ մեր տերն ասում է՝ ուրացիր քո անձը, բան չես շահելու… Աշխարհն էլ շահես, անձդ կորցնես, ինչ օգուտ ունի… Բոլոր տեսակի հաշիվները՝ մեծ ու փոքր, իրավացի կամ ոչ, ավելին չեն, քան մեր կյանքը, մեր գիտակցությունը, մեր հայրենիքը, մեր պետությունը եւ մեր Աստված»:

Մանրամասն՝ տեսանյութում 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930