Լրահոս
Օրվա լրահոսը

3 օրում՝ 24 պատահար․ 2 մարդ զոհվել է, 31-ը՝ վնասվածքներ ստացել

Ապրիլ 07,2025 14:06

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 4-ից 7-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ ապրիլի 4-ից 7-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 198 դեպք, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 37, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու` 17, հոգեկան ներգործության՝ 16, մարմնական վնասվածք պատճառելու, ֆիզիկական ներգործության ու խարդախության՝ 15-ական, սառը զենքի հայտնաբերման՝ 13, անձնական ունեցվածքի գողության` 8, զենք-զինամթերքի առգրավման՝ 7, խուլիգանության՝ 5, փաստաթղթի կեղծիքի ու աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելու՝ 4-ական, գույքը ոչնչացնելու և վնասելու և անհետաձգելի միջամտության որոշումը կամ պաշտպանական որոշումը չկատարելու՝ 3-ական, համակարգչային հափշտակության, կաշառակերության, թմրանյութի իրացման, կողոպուտի, վստահված գույքի հափշտակման, դրամանենգության, հանցավոր ճանապարհով ստացված գույք ձեռք բերելու, իրացնելու կամ իրացմանն աջակցելու, ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները խախտելու, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու, ինչպես նաև ինքնակամ շենքերի, շինությունների կառուցումը չդադարեցնելու և անօրինական կառույցները չքանդելու, գրավառուին վնաս պատճառելու, պատմության կամ մշակույթի հուշարձաններ կամ առանձնակի արժեք ունեցող առարկաներ կամ փաստաթղթեր ոչնչացնելու կամ վնասելու, հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի և այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառության, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի, դրանց պատրաստուկների, դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ դրանց պրեկուրսորների մաքսանենգության, ինքնիրավչության, մասնավոր ոլորտում ծառայողական լիազորությունները չարաշահելու, շրջանառությունն արգելված թմրամիջոցների, հոգեմետ, խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելու կամ աճեցնելու, կանխամտածված սնանկության, անառակաբարո արարք կատարելու, հնէաբանական գտածոին ապօրինի տիրանալու ու անձի տիրապետությունից դուրս եկած գույքին տիրանալու՝ 1-ական դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 7, սպանության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, մարմնական վնասվածք պատճառելու, այլ հանցագործության և սպանության փորձի՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 11 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է զոհերով և մարմնական վնասվածքներով ճանապարհատրանսպորտային 24 պատահար․ 2 մարդ զոհվել է, 31-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930