Ջենիֆեր Լոպեսը համաշխարհային տուրի շրջանակներում համերգով հանդես կգա նաև Երևանում։
Լոպեսը ամռանը կայանալիք համերգային տուրի մասին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում։ Հրապարակվել է այն քաղաքների ցանկը, որտեղ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա իր “Up all night” խորագիրը կրող համաշխարհային տուրի շրջանակներում։
Համերգը կկայանա օգոստոսի 3-ին, Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական ստադիոնում։
Կարդացեք նաև
Տուրի շրջանակներում Լոպեսը համերգներ կունենա նաև Թուրքիայում, Իսպանիայում, Եգիպտոսում, Հունգարիայում, Լեհաստանում, Արաբական Միացյալ Էմիրություններում, Ղազախստանում։