Լրահոս
Օրվա լրահոսը

Սատարման այս ծրագիրը, որը մեկնարկելու է Շիրակի մարզում, նպատակային է և անհրաժեշտ, քանզի անհետ կորած անձանց ընտանիքների հետ աշխատանքը բոլոր առումներով կարևոր է. Շիրակի մարզպետ

Ապրիլ 08,2025 23:40

Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանն այսօր ընդունել է  Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության (ԿԽՄԿ) պաշտպանության գործառույթների համակարգողի տեղակալ Վալերի Յարմակին և պաշտպանության գործառույթների տարածքային ներկայացուցիչ Լիանա Արզումանյանին։

Հանդիպման ժամանակ քննարկվել են Շիրակի մարզում այս տարի ներդրվող՝ 2020-ի պատերազմում անհայտ կորած անձանց ընտանիքների սատարման նոր ծրագրին վերաբերող հարցեր։

«Սատարման այս ծրագիրը, որը մեկնարկելու է Շիրակի մարզում նպատակային է և անհրաժեշտ, քանզի անհետ կորած անձանց ընտանիքների հետ աշխատանքը բոլոր առումներով կարևոր է։ Հույսի ու հուսահատության մեջ ապրող այս ընտանիքիների վիշտը չափազանց ծանր է։ Մարզպետի աշխատակազմը պատրաստ է օրենքով սահմանված կարգով անել հնարավորը, որպեսզի ձեր աշխատանքը լինի առավել նպատակային ու անխոչընդոտ»,- ողջույնի խոսքում նշել է Շիրակի մարզպետը։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամների իրավունքներին, հոգեբանական, սոցիալական աջակցության տրամադրմանն ու արտոնություններին, քննարկվել են առաջիկայում ձեռնարկվելիք հանդիպումների կազմակերպմանն առնչվող հարցեր։

 

ՀՀ Շիրակի մարզպետի աշխատակազմ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930