Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի «Իրական Հայաստանի» մասին թեզը Բաքվում ու Անկարայում մշակված թեզ է․ Տաթևիկ Հայրապետյան

Ապրիլ 09,2025 11:42

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Իմ քայլը» դաշինքի նախկին պատգամավոր, ԵԽԽՎ–ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի ֆեյսբուքյան գրառումը

Ասում եմ՝ սենց որ գնաց մի օր կպարզվի՝ Ալիևը լատենտ նիկոլական է։

Իսկ եթե հումորը մի կողմ դնեմ, ապա ես շարունակում եմ տեսնել ու ցույց տալ փաստերով, որ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի «Իրական Հայաստանի» մասին թեզը դա Բաքվում ու Անկարայում մշակված թեզ է։ Հայաստանում ոչ մի քաղաքական ուժ, առավել ևս՝ իշխանության գտնվող ուժ չի դրել պատմական Հայաստանի հարց, դա կեղծ ու արհեստական դիսկուրս է, որի նպատակն է՝ ցույց տալ, որ երբ գալիս են մեզ սպանելու ու հայրենազրկելու, ապա պայքարել պետք չի, որ ողջ Արցախյան շարժումը սխալ էր․․․

Մի խոսքով, մի կողմ է դրվում մեր դեմ տարվող ողջ հայատյացության ատելության ու ագրեսիայի քարոզը, փոխարենը մեզ փորձում են Փաշինյանի ու նրա թիմի միջոցով հարկադրել մտածել այնպես, ինչպես իրենք են ուզում, որ մենք մտածենք, սա մեր պետության ու հանրության դեմ մշակված քաղաքական, շատ վտանգավոր ծրագիր է․․․

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930