Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը պատրաստ է ստուգել այս քարտեզների ճշգրտությունը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ. ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար

Ապրիլ 09,2025 12:04

ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանի գրառումն X սոցիալական ցանցում

Պատասխանել եմ լրատվամիջոցների հարցմանը Բաքվի՝ «ականադաշտերի քարտեզներ տրամադրելու» պաշտոնական պահանջների մասին: Ընդգծելով մարդասիրական հարցերի լուծման կարևորությունը, 2021թ. հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանը միակողմանիորեն տրամադրել է Ադրբեջանին 972 ականադաշտերի գրանցամատյաններ՝ առանց նախապայմանների:

Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին, 2024թ. սկզբին կազմվել և Ադրբեջանին են փոխանցվել նոր ականադաշտերի գրանցամատյաններ: Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այս քարտեզների ճշգրտությունը, չնայած մեր բազմիցս հայտարարություններին, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ: Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա, պատրաստ է ստուգել այս քարտեզների ճշգրտությունը՝ միջազգային փորձագետների ներգրավմամբ:

Ցանկանում ենք հավելել, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի դեմ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որում Ադրբեջանը մեղադրել էր Հայաստանին ականապատման գործողություններում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930