Ermenihaber. Ապրիլի 7-ից 9-ը Բաքվում կայացել է «Ադրբեջան-Թուրքիա. մանկական շտապ բուժօգնություն և ինտենսիվ թերապիա» խորագրով համագումարը։
Այն կազմակերպվել է Ադրբեջանի մանկաբուժական կենտրոնի և Թուրքիայի երեխաների անհետաձգելի բուժօգնության և ինտենսիվ թերապիայի ասոցիացիայի կողմից՝ Թուրքիայի համագործակցության և համակարգման գործակալության աջակցությամբ։ Համագումարին մասնակցել է 300 բժիշկ և բուժքույր Ադրբեջանից և 20 բժիշկ Թուրքիայից։
Ադրբեջանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Բիրոլ Աքգյունը ներկա է գտնվել միջոցառմանը և նշել, որ պատիվ ունի ականատես լինելու երկու եղբայրական երկրների՝ Թուրքիայի ու Ադրբեջանի միջև առողջապահության ոլորտում համագործակցության կոնկրետ օրինակներից մեկին։
Դեսպանը նաև ընդգծել է, որ գիտելիքի փոխանակումն այնպիսի կենսական ոլորտներում, ինչպիսք են մանկական շտապ բուժօգնությունը և ինտենսիվ թերապիան, ոչ միայն կբարձրացնի երկու երկրների առողջապահական համակարգի տոկունությունը, այլ նաև լավ քայլ կլինի երեխաների կյանքի իրավունքի պաշտպանության ուղղությամբ։