Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր Սարիկը երկրորդ տեղն ընկած թեկնածուից երկու անգամ ավելի ձայներ է հավաքել, սա արդար չէ, 2-3 հազար ձայն հավաքողները քաղաքապետ են ընտրելու»․ Շիրակի մարզպետ

Ապրիլ 10,2025 14:21

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Մենք Գյումրիում չենք պարտվել, որովհետեւ այն արդյունքները, որոնք ՔՊ կուսակցությունը գրանցել է, միանշանակ հաղթանակի նշան է․ 17 200 քվե ստանալը գյումրեցիներից այդքան էլ հեշտ չէ»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը։

Նա ասաց, որ հրաժարական չի ներկայացնելու, բարձր ճակատով քայլել է ու շարունակելու է քայլել Գյումրիում։ Առուշանյանն ասաց, որ քաղաքը կառավարում է ավագանին, ՔՊ-ն ունի 14 մանդատ եւ ամենամեծ խմբակցությունն է։

Հարցին, թե ՔՊ-ն քաղաքապետի թեկնածու առաջադրելո՞ւ է, մարզպետը պատասխանեց․ «Թեկնածուի մասով մոտ օրերս մանդատները վերցնելուց հետո կլինի պաշտոնական հայտարարություն, այդ ժամանակ կիմանաք։ Մենք սպասում ենք մանդատները վերցնելուն, որովհետեւ մինչեւ ամսի 14-ը դեռ ինքնաբացարկի ժամանակ կա։ Հասկանանք՝ մանդատներն ովքեր են վերցնելու եւ ինչ դիրքորոշում կունենան հայտնելու։ Իհարկե, մյուս ուժերը հայտարարել են, որ սատարելու են Վարդան Ղուկասյանին, եւ 14-ից հետո հստակ պարզ կլինի»։

Դավիթ Առուշանյանը հավելեց, որ փաստորեն ընտրություններին մասնակցած մյուս ուժերը մոլորեցրել են հանրությանը։ «Երբ որ մենք ասում էինք, որ բոլոր ուժերն իրար հետ են ու բոլոր ուժերին ձայն տալով՝ վերջում այդ ձայնը տալու եք մեկ թեկնածուի, այդ ժամանակ բոլորն ասում էին՝ ոչ, ՔՊ-ն փորձում է մանիպուլացնել, մենք իրար ձայն չենք տալու, մեր ձայները պահելու ենք։ Հիմա դա ապացուցվեց։ Մեր ՔՊ թեկնածուն, մեր Սարիկը երկրորդ տեղն ընկած թեկնածուից գրեթե երկու անգամ ավելի ձայներ է հավաքել, արդար չէ ուղղակի, չի կարող, որ քաղաքացիները 17 200 ձյան տան մեկ ուժի, եւ 2-3 հազար ձայն հավաքողները հավաքվեն 4-5 հոգով, որոշեն, թե ով է լինելու Գյումրու քաղաքապետը»,- ասաց նա։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930