Երեւան քաղաքի քրեական դատարանի «Աջափնյակ 1» նստավայրում ընթացող «Հունիսի 12-ի գործի» դատավարությանը ներկա գտնվող Բագրատ Սրբազանը այսօրվա նիստի ավարտից հետո Aravot.am-ին ասաց. «Ես ընդհանուր առմամբ կասեմ, քան թե առանձին նիստի մասին: Ինչպես սկզբից էլ ասել եմ, սա վկայությունն է, որ մեր երկրում ուղղակիորեն արդարադատություն, որպես այդպիսին, գոյություն չունի: Ավելորդ անգամ վկայելու կարիք չկա, քանի որ ոստիկանների կողմից գործադրված թե սադրանքին, թե բռնությանը, թե կիրառված արգելված միջոցների առկայությանը դատարանը մինչեւ այսօր ոչ մի արձագանք չի կատարել:
Այս մարդիկ հայրենատեր, հայրենասեր մարդիկ են, որոնք դատապարտվում են իրենց քաղաքացիական եւ հայրենական իրավունքները հաստատելու համար: Այս մարդիկ եւ բռնաճնշումների են ենթարկվել, եւ բոլոր իմաստներով եղել են ճնշումների ներքո: Սակայն ոստիկանները, որոնք կատարել են այդ բոլորը, որեւէ կերպով դատապարտության չեն ենթարկվում: Հետեւաբար, սա ուղղակիորեն քաղաքական գործընթաց է, որոշումն էլ քաղաքական է: Եվ այստեղ որեւէ կերպով արդարադատության հարց լինել չի կարող:
Ես միայն մաղթում եմ, որ մենք շուտ ազատագրվենք: Իրենց ներկայությունը դատարանում խորհրդանշականորեն մեր բոլորի կալանավորված վիճակի մասին է խոսում»:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ