Լրահոս
Օրվա լրահոսը

Որոշ մտքեր խոսում են այն խառնաշփոթի մասին, որը տիրում է Հայաստանը կառավարող անձի գլխում. «Հրապարակ»

Ապրիլ 11,2025 10:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կգա ժամանակ, եւ վավերագիրները կկազմեն Նիկոլ Փաշինյանի թեւավոր խոսքերի բառարան, արտառոց մտքերի հատընտիր ու կհրատարակեն, որոնք կարդալով` սերունդները կապշեն, թե նման մտքեր ունեցող անձն ինչպես է 7 (գուցե` ավելի) տարի կառավարել մեր երկիրը 21-րդ դարի այս բարդ փուլում:

Դրանց միայն մի փոքր մասը թվարկենք. «պատերազմը չի եղել իմ օրոք, այլ ես` պատերազմի», «ես 7 տարի մնացել եմ նույն դասարանում, որովհետեւ, եթե սովորեի, 6-7 տարի առաջ այս ելույթը կունենայի», «աղքատությունը ձեր գլխում է», «անվտանգությունը ձեր գլխում է», «ես թիվ մեկ պատասխանատուն եմ, բայց ես թիվ մեկ մեղավո՞րն եմ», «Հայաստանի թիվ մեկ հերոսը հարկ վճարող քաղաքացին է»:

Որոշ մտքեր խոսում են այն խառնաշփոթի մասին, որը տիրում է Հայաստանը կառավարող անձի գլխում, մյուսները` իշխանությունը պահելուն եւ հանրությանը կառավարելուն ուղղված ջանքերի:

Արմինե ՕՀԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930