Լրահոս
Օրվա լրահոսը

Սրբուհի Գալյանն ԱՄՆ-ում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը

Ապրիլ 11,2025 12:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն ԱՄՆ կատարած այցի շրջանակում ելույթով է հանդես եկել Իրական շահառուների թափանցիկության ապահովման շուրջ պանելային քննարկմանը։

Սրբուհի Գալյանը ներկայացրել է Հայաստանի՝ իրական շահառուների թափանցիկության ապահովման ուղին։ Համաձայն գործող կարգավորումների՝ իրավաբանական անձի իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիրը ներկայացվում է Արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստր։ Միաժամանակ ներդրվել է Հայաստանում իրավաբանական անձանց իրական շահառուների բաց ռեգիստրը, որն ապահովում է շահառուների վերաբերյալ տեղեկությունների հեշտ հասանելիությունը՝ խթանելով տեղեկացված քննարկումների անցկացումը և հանրային մասնակցությունը։ Օրենսդրության մեջ համապատասխան փոփոխություններ կատարելու արդյունքում հայտարարագիր ներկայացնելու պարտավորությունը տարածվել է բոլոր այն իրավաբանական անձանց վրա, որոնց գրանցումն իրականացվում է փուլային եղանակով։

Ներառվել են հանրային ծառայության և տեսալսողական մեդիա ծառայությունների մատուցման ոլորտները՝ 2021 թվականին, մյուս բոլոր ոլորտները, բացառությամբ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների, որոնց բաժնետերերը բացառապես ֆիզիկական անձինք են, ինչպես նաև շահույթ չհետապնդող կազմակերպությունները՝ 2022 թվականին, իսկ 2023թվականից պարտավորությունն սկսել է գործել բոլոր իրավաբանական անձանց համար անխտիր՝ ընդգրկելով ամբողջ տնտեսությունը։ Գործընթացի մատչելիությունը և օգտագործման հարմարավետությունն ապահովվում են էլեկտրոնային գործիքների օգտագործմամբ։

Գործակալությունը շարունակական վերահսկողություն է իրականացնում հայտարարագրերում պարունակվող տեղեկությունների հավաստիությունն ապահովելու նպատակով։

Նախարարը հայտնել է նաև այն, որ Հայաստանը 2011 թվականին միացել է «Բաց կառավարման գործընկերություն» (ԲԿԳ) նախաձեռնությանը և այդ ժամանակից մինչ օրս իրականացրել է մի շարք ազգային գործողությունների ծրագրեր: 2021թ․-ին ԱՃԹՆ միջազգային խորհրդի նիստում Հայաստանն ԱՃԹՆ ստանդարտ 2.5-ի, այսինքն՝ իրական շահառուների բացահայտման պահանջի առաջին վավերացման արդյունքների հիման վրա ստացել է «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։ Ավելին, 2021 թվականին կայացած ԱՃԹՆ Խորհրդի 50-րդ նիստին նաև որոշվել է, որ իրական շահառուների հետ կապված պահանջի վավերացման փուլում գտնվող 4 երկրներից Հայաստանն ու Գերմանիան ստացել են նախնական ուղենիշերի իրականացման մեջ «բավարար առաջընթացի» ամենաբարձր վարկանիշը։

Սրբուհի Գալյանը, եզրափակել է ելույթը մեջբերելով մի հատված Հայաստանի վերաբերյալ 2024 թվականին հրապարակված ԱՃԹՆ հոդվածից. «Իրական շահառուների թափանցիկության հարցում Հայաստանի հաջողությունը բարձր նշաձող է սահմանել ԱՃԹ նախաձեռնությունն իրականացնող երկրների համար»։ Հայաստանի կառավարությունը շարունակում է հաստատակամ լինել իրական շահառուների հետ կապված լիակատար թափանցիկություն ապահովելու գործում իր նվիրվածության հարցում՝ ամրապնդելով կառավարման ոլորտում նորարարության մասով առաջատարի դերը:

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930