Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդան Ղուկասյանի՝ ենթադրյալ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի գործով նիստն անցկացրեցին դռնփակ ռեժիմով

Ապրիլ 11,2025 12:15 Share

Հակակոռուպցիոն դատարանում, դատավոր Նարինե Ավագյանի նախագահությամբ, ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազությունն՝ ընդդեմ Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ մյուսների՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստին Վարդան Ղուկասյանը եւ նրա հետ փոխկապակցված անձինք չէին ներկայացել։

Վարդան Ղուկասյանի շահերը ներկայացնող փաստաբան Առնոլդ Վարդանյանը միջնորդեց նիստն անցկացնել դռնփակ ռեժիմով՝ հիմնավորելով, որ ուսումնասիրվելու են անձնական եւ բանկային գաղտնիք պարունակող փաստաթղթեր։

Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել