Լրահոս
Օրվա լրահոսը

Ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա․ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է Ծաղկազարդը

Ապրիլ 13,2025 10:30

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի հիշատակը` Ծաղկազարդը

«Եվ երբ նրանք Երիքովից դուրս էին գալիս, Հիսուսի հետևից բազում ժողովուրդ գնաց: Երբ Երուսաղեմին մոտեցան և եկան Բեթփագե՝ Ձիթենյաց լեռան մոտ, այն ժամանակ Հիսուս իր աշակերտներից երկուսին ուղարկեց ու ասաց. «Գնացեք այդ գյուղը, որ ձեր դիմացն է, և այնտեղ կգտնեք կապված մի էշ և նրա հետ` մի քուռակ. Արձակեցեք բերեք ինձ: Եվ եթե մեկը ձեզ բան ասի, կասեք, որ Տիրոջը պետք են և նա իսկույն դրանք կուղարկի»: Բայց այս բոլորը եղավ, որպեսզի կատարվի մարգարեի խոսքը, որ ասում է. «Ասացեք Սիոնի դստերը, ահա դեպի քեզ է գալիս քո թագավորը` հեզ և նստած էշի ու էշի քուռակի վրա»:

Աշակերտները գնացին և արեցին, ինչպես Հիսուս իրենց հրամայել էր, և էշն ու քուռակը բերեցին, նրանց վրա զգեստներ գցեցին, և նա նստեց դրանց վրա: Եվ բազում ժողովուրդ իրենց զգեստները փռեցին ճանապարհի վրա, իսկ ուրիշները ծառերից ճյուղեր էին կտրում ու սփռում ճանապարհի վրա: Առաջից և հետևից գնացող ժողովրդի բազմությունը աղաղակում էր ու ասում. «0րհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն` բարձրունքներում» (Մատթ. Ի 29- ­ԻԱ 1­9):

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930