Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարկեսը երկար չէր ներում Լյոսային այս խայտառակությունը»

Ապրիլ 14,2025 13:46

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Լրագրող, հրապարակախոս, արձակագիր Հովիկ Աֆյանի ֆեյսբուքյան գրառումը

Գիշերը մահացած Խորխե Մարիո Պեդրո Վարգաս Լյոսան, ըստ Նոբելյան հանձնաժողովի՝ «լավագույնս է մանրակրկիտ նկարագրել իշխանության կառուցվածքը եւ անհատի դիմադրությունը, ինչպես նաեւ կարողացել է հրաշալիորեն ներկայացնել ժողովրդի ընդվզման ու պարտության վառ պատկերներ»:

Բայց «նոբելը» երևի վերջին բանն է, որով հայտնի է Լյոսան:
1976-ին, տեղի ունեցավ մի բան, ինչի մասին գրականությունը նրբանկատորեն լռում է: Ժուռնալիստների ներկայությամբ Լյոսան ապտակեց Մարկեսին: Ես անկեղծ ասած՝ չգիտեմ, թե Գաբրիել Գարսիային էլ ո՞վ է ապտակել, գուցե նրա կինը՝ սենյորա Մերսեդես Բարչա Պադրոն, ասենք այն պահերին, երբ Մարկեսը վերհիշում էր իր տխուր պոռնիկներին՝ մոռանալով, որ տանը ոչ հաց կա, ոչ էլ շաքարավազ, որ որդին՝ ապագա կինոռեժիսոր Ռոդրիգո Գարսիան ուտի…

Մարկեսը երկար չէր ներում Լյոսային այս խայտառակությունը: Միայն 2007-ին, ապտակից 31 տարի անց, Մարկեսը թույլ տվեց, որ իր «Հարյուր տարվա մենության» մեջ օգտագործվեն նաեւ Լյոսայի ակադեմիական մեկնաբանությունները…

Մարիո Վարգաս Լյոսան Նոբելյան դափնեկիր լինելուց բացի նաեւ Իսպանիայի թագավորական ակադեմիայի անդամ է, Եվրոպայի եւ Ամերիկայի մի շարք համալսարանների պատվավոր դոկտոր, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի ասպետ, իսպանախոս աշխարհի ամենահեղինակավոր՝ Սերվանտեսի անվան մրցանակակիր: Նա ավելի քան երեք տասնյակ վեպեր, դրամաններ ու էսսեներ է գրել:

Բայց այս 89-ամյա ծերունին, որը նույնիսկ Պերուի նախագահի թեկնածու է եղել և ամբողջ աշխարհում է պտտվել, ասել է. «5 տարեկանում ես սովորեցի կարդալ: Ավելի կարեւոր բան այլեւս իմ կյանքում տեղի չունեցավ»…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930