Լրահոս
Օրվա լրահոսը

Առողջապահության նախարարությունից 314 միլիոն 247․530 դրամ «Սիլ ինշուրանս»-ին՝ առողջապահական ապահովագրություն գնելու համար

Ապրիլ 14,2025 23:33

Առողջապահության նախարարությունը սոցփաթեթի շահառուների, պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով առողջության առաջնային պահպանման և նեղ մասնագիտական ծառայություններ իրականացնող կազմակերպությունների աշխատողների առողջության ապահովագրության համար պայմանագիր է կնքել «Սիլ ինշուրանս» ապահովագրական փակ բաժնետիրական ընկերության հետ։

Ապրիլի 7-ին մեկ անձ գնման ընթացակարգով կատարված գնումը նախարարության վրա արժեցել է 314 միլիոն 247․ 530 դրամ: Պայմանագրային ընդհանուր գումարը հաշվարկվել է 6 ամիսների համար։ Պայմանագրի գործողության ժամկետ է նշվել այս հունվարից մինչև հունիսի 30-ը։

Նախորդող տարիներին նախարարությունն այս գնումը  դարձյալ արել է «Սիլ ինշուրանս» ընկերությունից և դարձյալ մեկ անձ՝ ոչ մրցակցային ընթացակարգով․ օրինակ, 2024 թվականին պայմանագրային ընդհանուր գումարը մեկ տարվա համար կազմել էր շուրջ 467 միլիոն դրամ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930