Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեռք բեր 1 սմարթֆոն Team-ից, տնկիր 10 ծառ

Ապրիլ 15,2025 13:45

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

15 ապրիլի, 2025 թ, Երևան Երկրի օրվան ընդառաջ՝ Team Telecom Armenia-ն իրականացնում է կայուն զարգացմանն ուղղված նախագիծ․ գնելով սմարթֆոն Team մասնաճյուղերից՝ յուրաքանչյուր հաճախորդ կդառնա նոր անտառի ստեղծման աջակից: Ընկերությունը կտնկի 10 ծառ ապրիլի 15-ից 22-ը գնված ամեն սմարթֆոնի դիմաց։

Անտառը հիմնվելու է Լոռու մարզի Բովաձոր գյուղում։ Նախագիծն իրականացվում է Armenia Tree Project-ի (ATP) հետ համագործակցությամբ, որն ունի Հայաստանում անտառ հիմնելու 30 տարվա փորձ:

Team Telecom Armenia-ն հիմնադրման օրվանից ակտիվ քայլեր է իրականացնում շրջակա միջավայրի պահպանման ուղղությամբ, որը ամրագրված է նաև ընկերության կայուն զարգացման ռազմավարությունում:

«Երկրի օրը» նշվում է ապրիլի 22-ին։ Այն արդեն 55-րդ տարին անընդմեջ միավորում է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում՝ բնության պահպանության և Երկիր մոլորակի մաքրության ապահովման լուծումներ գտնելու և միջոցառումներ ձեռնարկելու շուրջ։ Այս տարի այն նշվում է «Մեր ուժը, մեր մոլորակը» խորագրի ներքո:

Տելեկոմ Արմենիա ԲԲԸ-ն (ապրանքանիշը՝ Team Telecom Armenia) հայկական ընկերություն է, որը առաջատար դիրք է զբաղեցնում երկրի հեռահաղորդակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում։ Հանդիսանալով Հայաստանում առաջին տելեկոմ ցանցի ժառանգորդը՝ ընկերությունը ունի ոլորտում ծառայությունների մատուցման ավելի քան 100 տարվա պատմություն։ Team-ը տրամադրում է բջջային և ֆիքսված ինտերնետի, թվային հեռուստատեսության, բջջային և ֆիքսված հեռախոսակապի ծառայություններ թե՛ անհատ, թե՛ կորպորատիվ բաժանորդներին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930