«Ավելի լավ նվեր, քան մեր ընդդիմությունն է, որևէ քաղաքական ուժ չէր կարող պատկերացնել. ոչ խոսում են, ոչ բան են առաջարկում, ոչ ելույթ են ունենում, ոչ որևէ բան ասում են, բայց գան ինչ-որ բան ասեն ու ծլկեն դահլիճից, չեմպիոն են, չեմպիոն». ԱԺ հայտարարությունների ժամին, արտահերթ ելույթում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը` հակադարձելով ընդդիմադիրների ելույթներին։
«Գառնիկ Դանիելյանը գալիս ասում է՝ հայհոյում եք, թքում եք: Եղբայր, մարդ սպանելով, ոչնչացնելով, երկրից արտաքսելով, խմբակցությանդ ղեկավարից բռնած` դրա մաստեր սպորտ եք, էս ինչի՞ց եք խոսում: Յոթ տարի է, մեզ սադրում են, վիրավորում, ընկնում են հետևներիցս` էլ լրագրողներով, էլ փողոցայիններով, էլ զիբիլի վրի կատուներով Ղարաբաղից բերած, էլ տարբեր տեղերից փող վերցրած ոչնչություններով, յոթ տարի: Հա, գտել եք, մի տեղ մեկն ասել է` ականջներդ կկտրեմ, մեկ էլ մի տեղ, որ իր 4 տղաներին փախցրել է, որ հանկարծ բանակում չծառայեն, Հայաստանում ապրում է, մեկը թքել է վրեն: Այ քեզ բան, հլը մենք դրա համար պատասխանատվություն ենք կրում, պատասխանատվություն ենք վերցնում:
Հիմա եկել են ստեղ, բոլորը սուրբ են խաղում: Էն Մամիջանյան Հայկը: Լավ է, որ մեկ-մեկ գալիս են, իմանում ենք ստեղ խմբակցություն կա տենց: Խոսում է վարչապետի խոսելու ձևից, թող իր շեֆի, էն որ կոշիկ էր շպրտում, ապակի էր ջարդում, դրանից խոսի»,- հայտարարեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ