Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիր Թիկնիզյան. «Լոկոմոտիվի» հետ պայմանագիրը երկարացնելու հարցն ինձ այս պահին ընդհանրապես չի հետաքրքրում

Ապրիլ 15,2025 23:55

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Մոսկվայի «Լոկոմոտիվի» եւ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը, որի պայմանագրի ժամկետը ակումբի հետ գործում է մինչեւ 2026 թվականի հունիսը, պատասխանել է լրագրողի հարցին, թե  արդյո՞ք, ակումբի հետ պայմանագրի ժամկետը երկարացնելու շուրջ բանակցություններ չի վարում: «Այդ մասին պետք է իմ գործակալին հարցնել»,- ասել է նա: Իսկ հարցին, թե այդ գործընթացին չի՞ մասնակցում, պատասխանել է. «Ես այդ մասին ընդհանրապես չեմ մտածում: Ճիշտն ասած, հիմա պայմանագիրն ինձ ընդհանրապես չի հետաքրքրում: Մրցաշրջանի կարեւոր հատվածն է՝ մնացյալը: Պետք է ամեն մի խաղում ցուցադրեմ լավագույն որակներս»,-ասել է նա:

25-ամյա Նաիր Թիկնիզյանն ընթացիկ մրցաշրջանում «Լոկոմոտիվի» կազմում մասնակցել է 30 խաղի, դարձել  2 գոլի հեղինակ եւ կատարել է 4 գոլային փոխանցում: Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 6 մլն. եվրո:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930