«Գյումրիի ընտրությունների հետ կապված լրացուցիչ մեկնաբանություն չունեմ, բացի այն, որ արել ենք մինչև հիմա։ Կառավարությունն իր աշխատանքն է անում իր օրակարգով ու ռազմավարությամբ։ ՏԻՄ մարմինների հետ աշխատանքի կանոններ կան, ու դրանք պիտի պահվեն»,- լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել Գյումրիում ընտրությունները։
Լրագրողները փաստեցին՝ այն պայմաններում, երբ Ադրբեջանը շարունակում է կրակել մեր տարածքների վրա, ինչպե՞ս է պատկերացնում նրա հետ խաղաղության համաձայնագրի կնքումը, հույս ունի՞, որ այս տարի փաստաթուղթը կկնքվի, Նիկոլ Փաշինյանն այսպես արձագանքեց․ «Հույսի և չհույսի մասին չէ խոսքը, դա մեր աշխատանքն է։ Մենք աշխատանքը մտադիր ենք հետևողականորեն անել ոչ միայն միջազգային, այլև ներքին տրամաբանության մեջ։ Այնպես չէ, որ ծրագրերը, որ դնում ենք՝ բոլորը միանգամից ստացվում են՝ սկսած պարեկային ոստիկանությունից` շարունակելով 300 դպրոց, 500 մանկապարտեզ ծրագրերով։ Այդ ծրագրերը ջանք ու հետևողականություն են պահանջում։ Դա մեր օրակարգն է»։
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ