Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան. Դերենիկ Մալխասյան

Ապրիլ 16,2025 14:34

«Մայր Հայաստան» դաշինքի անդամ Դերենիկ Մալխասյանի ֆեյսբուքյան էջից

Իշխանափոխության Գյումրու ալիքը պետք է հասնի Երևան

Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն այսօր ամրագրվեց ավագանու քվեարկության արդյունքներով։ Սա մարտի 30-ին գյումրեցիների կամարտահայտության արդյունքն էր՝ գյումրեցիների մեծամասնությունը մերժել է «Քաղաքացիական պայմանագրին»։ Իհարկե, սա միջանկյալ արդյունք է ՔՊ-ի ամբողջական իշխանազրկման ճանապարհին։ Կարևոր քաղաքական ճակատամարտը գյումրեցիների շնորհիվ հնարավոր եղավ հաղթել, սակայն դիմակայությունը շարունակվում է։ «Մայր Հայաստան» շարժումն իր բոլոր ջանքերը գործադրելու է հայ ժողովրդին, երկրին պարտություն ու ստորացում բերած իշխանություններից ազատելու համար։ Նիկոլ Փաշինյանի անփառունակ թիմի իշխանազրկման շքերթը Գյումրու Վարդանանց հրապարակից պետք է հասնի Ազգային ժողովի շենք ու Հանրապետության հրապարակ։

Հ․Գ․ «Մայր Հայաստան» դաշինքին ու ինձ վստահության քվե տված գյումրեցիներին ցանկանում եմ տեղեկացնել, որ ՀՀ ընտրական օրենսգրքի՝ գենդերային հավասարություն ապահովելու պահանջով ինձ հասանելիք Գյումրու ավագանու մանդատը մեխանիկորեն փոխանցվել է ցուցակի 3-րդ համարը զբաղեցնող իգական սեռի ներկայացուցչին։ «Մայր Հայաստանի» թիմի հետ շարունակելու եմ իմ կարողությունները ներդնել հանուն Գյումրու զարգացման ու բարգավաճման։

Շնորհավորում եմ մեր թիմակիցներ Կարեն Սիմոնյանին ու Աննա Մուրադյանին Գյումրու ավագանու պատասխանատու մանդատը ստանալու կապակցությամբ։ Վստահաբար կարող եմ պնդել, որ մեր ամբողջ թիմը լծվելու է Գյումրու զարգացմանը միտված «Մայր Հայաստանի» հայտարարած ծրագրերը կյանքի կոչելու, գյումրեցիների խնդիրները բարձրաձայնելու ու լուծումներ տալու գործին։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930