Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյումրին հրաշալի օրինակ է ՀՀ-ի համար՝ ոնց կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել, տապալել, գետնել ՔՊ-ին»․ Գառնիկ Դանիելյան

Ապրիլ 16,2025 14:48

«Ինչի՞ համար պետք է արտահերթ ընտրություններ անցկացվեն։ Այսինքն՝ որտեղ իրենք ամբողջ վարչական ռեսուրսը, լծակը, իշխանության հնարավորություններն օգտագործում են, չեն կարողանում ընտրվել, ուրեմն այդտեղ պետք է արտահերթ ընտրություննե՞ր լինեն։ Հիմա էլ ընդդիմությունը մեղավոր է, որ Գյումրիում հաղթանա՞կ է տարել»,- լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ անդրադառնալով Սարիկ Մինասյանի հայտարարությանը։

Հիշեցնենք՝ նա հայտարարել էր, որ «Քաղաքացիական պայմանագիր»-ը գյումրեցիներից խաբեությամբ քվեներ կորզածների և դրանք ուրիշին մատուցելու պատրաստ ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ կայանալիք ավագանու առաջին նիստին չի մասնակցելու։

Ըստ Գառնիկ Դանիելյանի՝ չարիք են այս իշխանությունները և ճգնաժամային վիճակ ստեղծողն էլ են իրենք․ «Ամբողջ պատասխանատվության բեռն իրենց ուսերին է, թող ոչ մեկին չմեղադրեն, գոնե թողնեն, որ ընդդիմությունը կարողանա եղածը պահել։ Թող հանգիստ լինեն, ոչ մի ճգնաժամ չի լինի։ Բոլորը եկան ու միաբերան ասացին՝ աջակցում են ամենաշատ թվով քվե ստացած թեկնածուին։ Սա հրաշալի օրինակ է ՀՀ-ի համար՝ ոնց կարող է միասնական ընդդիմությունը ջախջախել, տապալել, գետնել ՔՊ-ին։ Դրա համար ուրախ եմ։ Գյումրին պիտի օրինակ ծառայի բոլոր տեղերում։ Մենք մոռանում ենք նաև Փարաքարի մասին։ Էլ նախարարներ, էլ վարչական ռեսուրս, էլ սպառնալիքներ, ՊՆ նախարարից սկսած՝ գնացել, քարոզչությանն էին մասնակցում, բայց ջախջախվեցին։ Այն պլանը, որ Երևանում մշակել էին, այդ պլանը չիրագործվեց Գյումրիում»։

Լրագրողները հիշեցրին «Մեր քաղաքը» դաշինքի հայտարարությունը, ըստ որի՝ իրենք կոալիցիոն պայմանավորվածության չեն գնալու և հարցրին՝ սա չի՞ հանգեցնի կառավարման ճգնաժամի, պատգամավորը պատասխանեց․ «Ո՞վ է ասել, որ պարտադիր է՝ կոալիցիա լինի։ Կարող է և կոալիցիա չլինել․ ինչ-որ մարդիկ կարող են կողմ և դեմ լինել։ Այդ ժամանակ արդեն համայնքի ղեկավարն ու ավագանին պետք է իրար հետ համագործակցեն։ Համագործակցությունը, կարծում եմ, կկայանա։ Եթե լինի տեսակետների տարբերություն, դա նորմալ է։ Բայց ընդհանուր լուծումներ կարծում եմ կգտնվեն։ Սա միայն Գյումրի քաղաքի ընտրության հարցը չէ, այլ մեր երկրում գլոբալ փոփոխությունների նախանշաններն ու ընթացքն է։ Մենք հաջողելու ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ 2018-ի ցույցերից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930