Քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի ֆեյսբուքյան գրառումը
Մարդը նորմալ թիմ չունի, այլ թիմերի օգնությամբ ընդամենը Գյումրիում համայնքապետ է ընտրվել, բայց արդեն խոսում է միութենական պետությունից, ՀՀ արտաքին քաղաքականությունից և այլն։ Մի կողմ թողնենք ՏԻՄ ղեկավարի կողմից ՀՀ արտաքին քաղաքականության մասին կարծիք հայտնելու էթիկական, բարոյական կամ իրավական անթույլատրելիությունը, հայտարարության հակասահմանադրականությունը և այլն, ես հարցը այլ տեսանկյունից եմ ուզում դիտարկել։
Եթե նման քաղաքական ուժերը մի փոքր տեղում ոչ մի բան չորոշող պաշտոն են ստանում ու սկսում են միութենական պետության մասին խոսել, պատկերացրեք, թե իրենք կենտրոնական իշխանություն ունենան՝ քանի րոպեում են Հայաստանի պետականության գլուխն ուտելու ու ռուսին մատաղ անելու, ինչպես օրինակ արեցին Արցախում։
Ներկա իշխանությունները բազմաթիվ սխալներ են գործում, շատ հարցերում թերանում են ու դանդաղում։ Բայց քանի դեռ կան մեր պետականությունը վաճառքի հանող նման հանցագործներ և քաղաքական ուժեր՝ այս իշխանությունները այլընտրանք չեն ունենալու։
Կարդացեք նաև
Նկարում՝ միութենական լիդերներ, որոնց «երանելի» կառավարման ներքո ապրել ու աշխատել երազող հանցագործները Հայաստանում ոչ միայն չեն դատվում, այլ կարողանում են յուղոտ պաշտոններ ձեռք գցել, քանի որ կամ «իրենց ընտրել են» կամ «կադրերի սով է»։