Լրահոս
Օրվա լրահոսը

«Տենց գոռացեք Քըլըչի վրա»․ Արթուր Խաչատրյանը՝ Ռուբեն Ռուբինյանին

Ապրիլ 16,2025 16:29

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Էդ ելույթը մի նպատակ ուներ, նախ սիրո հեղափոխություն եղել է մի անգամ՝ 60-ականներին՝ սեռական հեղափոխություն։ Հետո կբացատրեմ»,- ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանում հնչեցված ելույթին։

ՀՀ ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանն արձագանքեց․ «Սեռական չէ, սեքսուալ հեղափոխություն էր»։

Արթուր Խաչատրյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ թալանը վերադարձնելու մասին պնդումներին, ասաց․ «26 րոպե խոսեց թալանը հետ բերելու մասին։ «Գոլդեն Փելըսի» մասին շատ է խոսվում, «խեր-խաբար» կա՞, գործո՞ւմ է, ինչքա՞ն փող է բերել, որովհետև տուրիստները նվազել են։ Ո՞նց եղավ, որ գնեց մի մարդ շատ ավելի էժան, ո՞նց եղավ, որ այդ նույն մարդը գնեց Հովիկ Աբրահամյանի տունը։ Հրաշափառ հրամանով տան կալանքը վերացավ, վաճառվեց։ Տեսնո՞ւմ եք՝ ինչ լավ հարստանալու մեխանիզմ եք ստեղծել»։

 

Ռուբեն Ռուբինյանը՝ դիմելով Արթուր Խաչատրյանին, ասաց․ «Ավարտեք, պարոն Խաչատրյան, Ձեր ժամանակը վաղուց սպառվել է»։

Արթուր Խաչատրյանը արձագանքեց․ «Պարոն Ռուբինյան, կարծում եմ՝ պիտի տենց գոռաք Քըլըչի վրա, ասեք՝ մի տարի է խոստացել եք, որ կբացեք ճանապարհը, ինչի՞ չեք բացում»։

Ռուբեն Ռուբինյանն էլ ի պատասխան ասաց․ «Երբ ձեր կուսակցությունը 1918-ին իշխանություն էր, տեսանք՝ ում հետ ինչ էիք խոսում, ու դա ինչի բերեց, ձեր էժան տրյուկները չեն անցնում»։ Արթուր Խաչատրյանն էլ ասաց՝ էժան ձեր ամեն ինչն է։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարում՝ 2024 թ. հուլիսի 30-ին Հայաստան-Թուրքիա սահմանին՝ Մարգարա-Ալիջան անցակետում Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանի և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման թուրքական կողմի հատուկ ներկայացուցիչ, դեսպան Սերդար Քըլըչի գլխավորած պատվիրակությունների հանդիպումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930