Գյումրու նորընտիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանից կարծիք հարցրեցին՝ կո՞ղմ է արդյոք միութենական պետությանը։
«Ես հայամետ եմ, իսկական շատ հայրենիք սիրող անձնավորություն եմ։ 3 միլիոն ժողովուրդը, որ մենք ունենք, էս 300-320 միլիոն թուրքալեզու ազգերի մեջտեղը կանգնած ենք։ Ես գիտեմ, որ մեր մեծերը՝ Անդրանիկ Զորավարից, Մխիթար Սպարապետից, Դավիթ Բեկից, Իսրայել Օրուց, Խաչատուր Աբովյանից, որ ասում է՝ օրհնվի էն սհաթը, որ ռսի ոտքը հայոց լույս աշխարհը մտավ, Իսահակյանից, Թումանյանից, որ ասում էին՝ մեր փրկությունը ռուսի հետ միացության մեջ է, ես ուզում եմ նմանատիպ ղեկավար տեսնել, որ ոչ թե գնա, ընկնի ոտքերի տակը, այլ կարողանա բանակցել, տղամարդ լինի, որ կարողանա իրենց հետ բանակցել և ռուսին ասի՝ գիտեք դուք էս հարցերում սխալ եք, դուք մեր նկատմամբ լավ չեք պահում»։
Ըստ նրա, ինչ կառուցվել է մեր երկրում, ԽՍՀՄ տարիներին՝ 75 տարվա ընթացքում է կառուցվել, ու դա պարտավոր ենք տեսնել։
Ըստ մեջբերեց Սևրի ու Ալեքսանդրապոլի պայմանագրերը, ասաց, որ դարձյալ ռուսների շնորհիվ է, որ 29 հազար 800 քառակուսի մետր տարածք մնաց Հայաստանից։
Կարդացեք նաև
«Սխալներ ունեն ռուսները, բայց մեր երկիրը էնպիսի մարդ պիտի ղեկավարի, որ ոչ թե խաբի՝ էստեղ բան պայմանավորվի, գնա նրանց հետ էլ էնտեղ պայմանավորվի, էստեղից դուրս գա, էնտեղ թռնի, նորմալ մարդ է պետք, որ գնա, խոսա։
Մի բան էլ ասեմ ՝ հերիք է պաշտոնի, փողի համար, գնաք սխալի հետևից, ամենասարսափելի բանը դա է, ծախվում են պաշտոնի համար, ծախվում են փողի համար, և իրենք էլ գնում են էն թեկնածուի հետևից՝ տեսնելով, որ նա Հայաստանը տանում է կործանման, այդ սկզբունքը պիտի վերանա այս ազգի միջից»։
Նա ասաց, որ կողմ է միութենական պետությանը՝ Բելառուսի սկզբունքով։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ