Լրահոս
Օրվա լրահոսը

Ընդգծել եմ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ հարաբերությունների ներկայիս դինամիկան և կարևորել երկկողմ համագործակցության զարգացման համար առկա զգալի ներուժը. Սարգիս Խանդանյան

Ապրիլ 16,2025 18:15

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հայտնում է.

«Այսօր հանդիպել եմ քաղաքական հետազոտությունների ամերիկյան «Heritage» հիմնադրամի նախագահի ավագ խորհրդական Ջեյմս Կարաֆանոյի, Ատլանտյան խորհրդի նախկին ավագ գիտաշխատող Կաուշ Արհայի և իրավախորհրդատու, Ռումինիայում ԱՄՆ նախկին դեսպան Ադրիան Ցուկերմանի հետ։

Ողջունելով հյուրերին՝ ընդգծել եմ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ հարաբերությունների ներկայիս դինամիկան և կարևորել երկկողմ համագործակցության զարգացման համար առկա զգալի ներուժը։

Հանդիպման ընթացքում ներկայացրել եմ Հայաստանի ձեռնարկած շարունակական ջանքերը՝ ուղղված Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատմանը։ Քննարկվել են Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների մանրամասները, ընդգծվել է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը, ինչպես նաև կարևորվել է «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի վերջնականացված տեքստի ստորագրումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930