Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կինոյի օրը նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք…» գրքի շնորհանդեսով

Ապրիլ 16,2025 16:58

Հայ կինոյի օրը Գրականության և արվեստի թանգարանում նշանավորվեց «Ֆրունզիկ Մկրտչյան. չգրված հետադարձ հայացք…» գրքի շնորհանդեսով և գրքի հեղինակի՝ կինոգետ, խմբագիր Ռոբերտ Մաթոսյանի հետ հանդիպումով:

Այս գիրքը մեծ արտիստի՝ Մհեր Մկրտչյանի չգրված մենախոսությունն է, որը հեղինակը ձայնագրել է ավելի քան 40 տարի առաջ: Ավելին՝ Ռոբերտ Մաթոսյանը, լինելով նրա մտերիմ բարեկամներից մեկը և «Ֆիլմ» թերթի խմբագիրը, տարբեր առիթներով ուղեկցել և ձայնագրել է արտիստի հանդիպումները, արտերկրի կինոփառատոներում ականատես է եղել նրա աննախադեպ ընդունելությանը և հանդիսատեսի ջերմ սիրուն: Գիրքն, ըստ հեղինակի, ուղերձ է նոր սերնդին, չգրված հետադարձ հայացք, որտեղ Ֆրունզիկ Մկրտչյանը բացում է ինքնաճանաչողության, չափի և չափավորության, արժանապատվության գաղտնիքներն ու խորհուրդներ տալիս։

«Ձայնագրությունը կատարելիս մի նպատակ ունեի՝ բացել ու ներկայացնել Ֆրունզիկին որպես անհատականություն, մարդ, դերասան, արվեստագետ։ 40 տարի անց այդ ձայնագրությունը վերածվեց գրքի։ Աշխատել եմ չմիջամտել, շատ թեթև հարցեր եմ տվել, որ բացվի, խոսակցությունն առաջ գնա»,-նշեց Ռոբերտ Մաթոսյանը։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930