Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ նախագահը բարձր է գնահատել նաև Եվրամիության ձևաչափերում Սլովենիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը

Ապրիլ 16,2025 17:42

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սլովենիայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին և եվրոպական գործերի նախարար Տանյա Ֆայոնին։

Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Սլովենիայի բարձր մակարդակի ներկայացուցչի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը մեծապես գնահատում է Սլովենիայի հետ հաստատված բարեկամական հարաբերությունները, որոնք հիմնված են ժողովրդավարական արժեքների, փոխադարձ հարգանքի և շահերի վրա։

Հանրապետության նախագահը երախտագիտություն է հայտնել Սլովենիայի կողմից Հայաստանին տրամադրվող հումանիտար աջակցության համար։ Նախագահ Խաչատուրյանը բարձր է գնահատել նաև Եվրամիության կառույցներում և ձևաչափերում Սլովենիայի հետ ձևավորված սերտ համագործակցությունը, ինչպես նաև Սլովենիայի շարունակական աջակցությունը տարբեր նախաձեռնություններում և ծրագրերում։

Հանդիպման ընթացքում նախագահ Խաչատուրյանը կարևորել է Սլովենիայի կառուցողական դիրքորոշումը Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հաստատման գործընթացներում ունեցած դերակատարությունը։

Զրուցակիցները քննարկել են երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները՝ ընդգծելով քաղաքական երկխոսության ակտիվացման և տարբեր ոլորտներում՝ հատկապես քաղաքական, տնտեսական, բարձր տեխնոլոգիաների և գիտակրթական, համագործակցության խորացման անհրաժեշտությունը։ Կողմերը ընդգծել են, որ նշված բնագավառներում առկա է զգալի ներուժ, որի արդյունավետ իրացումը կարող է նպաստել երկու երկրների համապարփակ զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը անդրադարձել են նաև տարածաշրջանային իրավիճակին և առկա մարտահրավերներին։ Նախագահ Խաչատուրյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ խաղաղության հաստատման ուղին շարունակելու հարցում։ Նա ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից առաջ քաշված «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ ընդգծելով դրա կարևորությունը՝ որպես տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայուն զարգացման խթան։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930