Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Դատապարտյալը պահանջել է երեխաներին սեքսուալ բնույթի բռնության ենթարկել, ընթացքը տեսաձայնագրել, ինչին ծնողը համաձայնել է. ՔԿ

Ապրիլ 16,2025 17:46

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՔԿՀ-ում գտնվող դատապարտյալն օգտվելով անչափահաս երեխաների ծնողի ֆինանսական ծանր վիճակում գտնվելու հանգամանքից, վերջինիս առաջարկել է երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու, պոռնկության և սեքսուալ շահագործման այլ ձևերի ենթարկելու, վերջիններիս ֆիզիկական ուժեղ ցավ և հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու ընթացքը տեսաձայնագրելու և իրեն ուղարկելու դիմաց կատարել նյութական ծառայություններ, որին ծնողը, ըստ էության, տվել է իր համաձայնությունը:

Այնուհետև դատապարտյալը կեղծ օգտատիրոջ սոցիալական ցանցի էջով շփումներ է հաստատել անչափահաս երեխաների ծնողի հետ՝ պահանջելով երեխաների նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարել, ենթարկել սեքսուալ շահագործման, ինչին վերջինս համաձայնել է՝ նյութական օգուտ ստանալու պայմանով:

Բացի այդ, դատապարտյալը նույն եղանակով սեքսուալ շահագործման է ենթարկել մեկ այլ անչափահասի և այդ տեսաձայնագրությունները պահպանել իրեն պատկանող բջջային հեռախոսում:

Մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը), 46-198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունների դրդելը) (3 դրվագ), 46-198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կազմակերպելը) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 2-րդ մասով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 189-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը), մեկ անձի նկատմամբ՝ 189-րդ հոդվածի 3-րդ 2-րդ կետով (երեխայի կամ անօգնական վիճակում գտնվողի թրաֆիքինգը կամ շահագործումը),  198-րդ հոդվածի 4-րդ մասով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները), 198-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով (սեքսուալ բնույթի բռնի գործողությունները) (3 դրվագ) և 300-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (պոռնկագրական նյութեր կամ առարկաներ պատրաստելը, տարածելը կամ պահպանելը) և մեկ անձի նկատմամբ՝ 402-րդ հոդվածի 1-ին մասով և 3-րդ մասի 1-ին կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների գործածմանը հակելը կամ ներգրավելը) և 171-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով (առողջությանը թեթև վնաս պատճառելը):

Երկու անձի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը:

Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և ըստ էության քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ:

Ծանուցում. հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930