«Դաշնակցության պատվիրակությունը 1918-ին ընդունելության է արժանացել սուլթանի մոտ, սուլթանին ասել են՝ Հայաստանը իր անկախությամբ պարտական է Թուրքիային: Հիշեցնեմ՝ այն ժամանակ առաջին հանրապետությունն էր: Էլ չեմ ասում՝ ՀՅԴ-ն Հայաստանում ներկայիս գործող միակ ուժն է, որը կոալիցիոն գործընկերություն է ունեցել երիտթուրքերի հետ: Ով ինչից խոսա, դուք խոսացեք ձեր բաներից: Ես ուղղակի զարմանում եմ՝ մեր դաշնակցական գործընկերները ոնց են այդքան հանդգնություն ունենում, գալ այս ամբիոնից խոսել պետական շահից, անկախությունից, Հայաստանի հանրապետությունից: Եկեք, վերհիշենք՝ այս ուժն ինչի մասին է ընդհանրապես »,- այսօր ԱԺ լսումների ժամանակ դաշնակցական պատգամավորների քննադատությունից հետո նման ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը:
Ռուբինյանը շարունակեց Դաշնակցության անցյալից դրվագներ հիշելը, ասաց՝ լավ, դարի սկիզբը մոռանանք, համարենք, որ նրանք սխալվել են. «Հայաստանը երբ որ անկախանում էր, ՀՅԴ-ն դեմ է եղել Հայաստանի անկախացմանը: Սա փաստագրված է: ՀՅԴ բյուրոյի ներկայացուցիչ Մարուխյանը 1989-ին ասել է՝ անկախությունն այս պահին պետք չէ…ու դուք այսքանից հետո եկել պետություն եք պաշտպանում, անկախություն եք պաշտպանում: 2022-ին ՀՅԴ-ն ծնում է իր հանրահայտ 004 շրջաբերականը, որում ասվում էր՝ կա հավանականություն, որ Ռուսաստանը կարող է որոշել ուղիղ ենթարկեցնել ԼՂ-ն եւ հավանական միության դեպքում ամեն ինչ պետք է անել, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը որոշվի մեկ փաթեթով: Բացի դրանից 004 շրջաբերականում ասում են, որ Լեռնային Ղարաբաղում իշխանափոխություն պետք է իրականացնել: 2023-ին ՀՅԴ-ն Քոչարյանով, Սերժ Սարգսյանով իշխանափոխություն են իրականացնում Լեռնային Ղարաբաղում, դրանից մի քանի օր հետո Լեռնային Ղարաբաղը հայաթափվում է, էթնիկ զտում է տեղի ունենում: Դուք Էնվերից, սուլթանից, Թալեաթից խոսեք»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Մանրամասները՝ տեսանյութում