Քիշնեւում (Մոլդովա) ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ուներ՝ Եվրոպայի կրկնակի չեմպիոն, 73 կգ քաշային Գոռ Սահակյանը: Պոկում եւ հրում վարժություններում մեր մարզիկը գրանցեց, համապատասխանաբար, 153 եւ 185 կգ, ինչը նրան բերեց երկու փոքր բրոնզ: Այդուհանդերձ, Գոռը երկամարտի 338 կգ արդյունքով այս անգամ բավարարվեց Եվրոպայի առաջնության արծաթե մեդալով:
Վաղը նույնպես Հայաստանը մեկ մասնակից է ունենալու: Պայքարի մեջ ներգրավվելու է 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ