Լրահոս
Օրվա լրահոսը

«Սամվել Շահրամանյանը խոսք է տվել, որ ապրիլի 18-ին այստեղ է լինելու եւ պատասխանելու է ժողովրդի հարցերին, ամեն ինչ պետք է լինի հրապարակային»․ Արթուր Օսիպյան

Ապրիլ 16,2025 22:40

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ արցախցիներն այսօր հավաքվել էին Արցախի ներկայացուցչության մոտ՝ հանդիպում պահանջելով Արցախի իշխանության ներկայացուցիչների հետ։ Արցախցի գործիչ Արթուր Օսիպյանը հայտարարել էր՝ քանի որ Գլխավոր դատախազությունը հասարակ արցախցիներին չի ընդունում, ժողովուրդը պահանջում է, որպեսզի Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն իրենց հետ գնա դատախազություն եւ պարզի, թե ինչ աշխատանք է տարվում արցախցիներից թալանած գումարը վերադարձնելու ուղղությամբ։

Արցախի ներկայացուցչությունում այսօր արցախցիներին չեն ընդունել, ասել են, որ Սամվել Շահրամանյանը տեղում չէ, բայց ապրիլի 18-ին կհանդիպի արցախցիների հետ։ «Հստակ է՝ թալանածը պետք է վերադարձնեն, սկսում ենք մեր ներկայացուցչությունից, հետո գնալու ենք ըստ անհրաժեշտության։ Դրա համար ամսի 18-ին՝ ժամը 12-ին Արցախի ներկայացուցչության դիմաց ենք հավաքվում։ Սամվել Շահրամանյանը ներողություն է խնդրել, որ այս անգամ չի կարողացել գալ եւ խոսք է տվել, որ ամսի 18-ին ինքն այստեղ է լինելու եւ ժողովրդի հարցերին պատասխանելու է։ Ամեն ինչ լինելու է հրապարակային, ամեն ինչ պետք է լսելի լինի հասարակության համար, դրա համար կոչ ենք անում բոլոր արցախցիներին ամսի 18-ին լինել այստեղ»,- ասաց Օսիպյանը։

Արցախցիները կոչ արեցին, որ իրենց միանան նաեւ հայաստացիները։ «Հայաստանի ժողովուրդն ասում են՝ թող արցախցիները գնան Արցախի ղեկավարությունից պահանջեն, ճիշտ եք ասում, եկեք մեր կողքը կանգնեք։ Հարցը լուծելու համար պետք է համազգային համախմբում լինելու՝ արդար լուծման հասնելու համար։ Մեզ համար անուն-ազգանուն չկա, ով թալանել է, պետք է պատասխան տա։ Իսկ ՀՀ դատախազությունն անուն-ազգանունները բոլորից լավ գիտի։ Մեր խնդիրն է, որպեսզի ՀՀ դատախազությունը սկսի այդ գործով իրականում զբաղվել։ Իմիջիայլոց, այդ հիմնադրամի թալանը որ բացում ենք, այնտեղ մեծ մասը ոչ արցախցիներն են, բայց արցախցիներն են կան ու խոշոր գումարներով»,- նշեցին նրանք։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930