Լրահոս
Օրվա լրահոսը

Թբիլիսիում անցկացվում է Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների տեղակալների հանդիպումը

Ապրիլ 17,2025 13:54

Այսօր՝ 2025 թվականի ապրիլի 17-ին Թբիլիսիում անցկացվում է Վրաստանի, Ադրբեջանի և Հայաստանի եռակողմ հանդիպում՝ երեք երկրների փոխարտգործնախարարների մակարդակով. նշվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարությունում։

Հանդիպմանը նախորդել են Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլիի խորհրդակցությունները ԱՀ ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ, որի ընթացքում նախաձեռնվել է եռակողմ հանդիպում երեք երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև։

Հանդիպումը բացել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։

«Այն, ինչ մեզ միավորում և համախմբել է այսօր այս սեղանի շուրջ, Վրաստանի անկեղծ ցանկությունն է՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը և ընդհանուր շահերի սահմանմանը:

Հարավային Կովկասը ռազմավարական նշանակություն ունեցող տարածաշրջան է. համագործակցությունը շատ ժամանակին է և, միևնույն ժամանակ, չափազանց անհրաժեշտ»,- նշել է արտգործնախարարը։

Եռակողմ հանդիպումն ընթանում է փակ ձևաչափով՝ Վրաստանի փոխարտգործնախարար Լաշա Դարսալիայի, Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովի և Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի և պատվիրակությունների անդամների մասնակցությամբ։

«Հանդիպման հիմնական նպատակն է կիսել երեք երկրների ընդհանուր շահերն ու տեսակետները ոլորտների վերաբերյալ, որոնք կնպաստեն երկրների միջև փոխշահավետ, գործնական, եռակողմ համագործակցության ամրապնդմանը տարածաշրջանի բարգավաճման, կայունության և կայուն զարգացման համար։

Արտաքին գործերի նախարարությունների միջև եռակողմ հանդիպումը չի հակասում և չի փոխարինում համագործակցության որևէ այլ գոյություն ունեցող ձևաչափի, այլ ավելի շուտ ներկայացնում է երեք հարևան երկրների լրացուցիչ ջանքերը կառուցողական և փոխշահավետ համագործակցություն կառուցելու համար», – նշվում է Վրաստանի ԱԳՆ-ի հայտարարության մեջ։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930