Լրահոս
Օրվա լրահոսը

«Երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի, եթե ինքն այդ նույնն արել է, ինքը զրկվում է այդ իրավունքից»․ Ռուբեն Ռուբինյան

Ապրիլ 17,2025 14:09

«Երեսպաշտությունը սպանում է քաղաքականությունը»,- խորհրդարանում հայտարարեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով ՀՅԴ-ին վերաբերող իր քննադատություններին  եւ պնդելով, որ այդպիսով ինքը քննադատում է երեսպաշտությունը։

«Պետական գործունեության մեջ ամենակարեւոր բանը հետեւողականությունն է ու երբ մի ուժ մեղադրում է մեկ այլ ուժի զուտ Թուրքիայի հետ բանակցելու համար, այդ ուժը գոնե պետք է երեսպաշտ չլինի, եթե ինքն այդ նույնն արել է, ինքը զրկվում է այդ իրավունքից»,- ասաց Ռուբեն Ռուբինյանը՝ հավելելով, որ երբ ՔՊ-ն իշխանության չլինի ու հաջորդ իշխանությունները բանակցություն վարեն Թուրքիայի հետ, ինքն իրավունք չի ունենա ասելու՝ ինչո՞ւ եք բանակցում Թուրքիայի հետ։ Չնայած, հուսով է, որ դրա կարիքն էլ չի լինի, քանի որ ամենն արդեն ՔՊ-ն կարգավորած կլինի։

Նա պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանին․ «Երբ խոսում եք «պադավատների» մասին, ձեր ցավը տանեմ, երբ մենք 2019-ին եկանք այս շենք, դուք էլ մեր հետ նույն ցուցակում էիք, ես եմ հարցազրույց անցկացրել ձեր հետ․ ասացի՝ շատ տաղանդավոր կին է, պետք է մտցնել ցուցակ։ Տաղանդի մասով չեմ փոշմանում, բայց հետեւողականության մասով խնդիրներ կան։ Մենք եկանք, հանեցինք մի շարք ծառայողական մեքենաներ, ախր, պետք է հետեւողականություն ունենալ»։

Նա առաջարկեց՝ սկսել նախկին նախագահներից եւ նրանց հորդորեց՝ հրաժարվել պետության կողմից տրամադրված ծառայողական մեքենաներից։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930