Լրահոս
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը պատրաստ է հրաժարվել իր մեքենայից, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր ծառայողական մեքենաների կեսից

Ապրիլ 17,2025 14:39

«Պարոն Գաբրիելյան Սիսակ, կարծում եմ, որ ձեր տեսակետն արտահայտելը տեղին չէ, նաեւ էթիկետի առումով»,- խորհրդարանում այսօր դիմելով իշխող խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանին՝ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

Սիսակ Գաբրիելյանն առաջարկել էր Սեյրան Օհանյանին՝ հրաժարվել ծառայողական մեքենայից եւ խոստացել՝ զեղչով տրանսպորտի տարեկան փաթեթ գնել։

Իսկ ծառայողական մեքենայի մասով Սեյրան Օհանյանն ասաց՝ պատրաստ է հրաժարվել իր մեքենայից, եթե Նիկոլ Փաշինյանը հրաժարվի իր ծառայողական մեքենաների կեսից։ Նա առաջարկեց, որ ԱԺ ղեկավարությունն էլ հրաժարվի իրենց սպասարկող ծառայողական մեքենաներից։

Նկատի ունենալով Արցախի հարցով առկա աղետալի իրավիճակն էլ, Սեյրան Օհանյանը  ՔՊ-ին համարեց «ոչ թե ժիգուլի, այլ զապորոժեց վարողներ», ովքեր խոսում են «մերսեդեսներից»։

Հիշեցնենք, խորհրդարանում քննարկվում է կառավարության 2021-26 թվականների ծրագրի՝ 2024 թվականի ծրագրի կատարման ընթացքը։

«Կատարվում են Ադրբեջանի  կողմից առաջարկությունները, պահանջները շատանում են։ Կարծում եմ՝  ձեր վերջին խոսքում կարող եք ասել՝ գոնե լոկ մեկ զիջում Ադրբեջանի կողմից, որն իրականացվել է  խաղաղության պայմանագրի ողջ գործընթացի ընթացքում»,-արդեն Նիկոլ Փաշինյանին դիմեց Սեյրան Օհանյանը։

Ըստ նրա, երբ ասվում է՝ «մենք պատրաստ ենք ստորագրել խաղաղության պայմանագիրը», դրան զուգահեռ Մինսկի խմբի լուծարման պայմանագիրը՝ համադրությամբ հետագայում Սահմանադրության փոփոխության հետ,  որն Ադրբեջանն է պարտադրում, ՔՊ-ն ոչնչացվում է Արցախի անձնագիրը, վտանգի  տակ են դնում Հայաստանի անձնագիրը։

Սեյրան Օհանյանի գնահատմամբ, լուրջ խնդիր ունենք Ազգային անվտանգության ռազմավարության մասով, քանի որ իրադրության փոփոխություն է եղել եւ ռազմավարությունը չի փոխվել, թեեւ հենց իշխող կուսակցության հաստատած փաստաթղթում է փաստվում դա։ Նա ՔՊ-ի կողմից կառավարման ճգնաժամով է բացատրում բոլոր այն ճգնաժամերը, որոնցում այժմ գտնվում են պետությունն ու հասարակությունը։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930