Լրահոս
Օրվա լրահոսը

«Մոնիտոր-լրտեսներ են». ըստ Զախարովայի՝ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն մոտեցնում խաղաղությունը Հարավային Կովկասում. սահմանագոտում կրակոցները դրա վկայությունն են:

Ապրիլ 17,2025 17:56

Հայ-ադրբեջանական սահմանագոտում կրակոցները ևս մեկ վկայություն են այն բանի, որ ոչ տարածաշրջանային խաղացողները չեն մոտեցնում խաղաղությունը Հարավային Կովկասում. արտաքին քաղաքականության ընթացիկ հարցերի վերաբերյալ ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Եվրոպացիները և առաջին հերթին ֆրանսիացիները սեփական աշխարհաքաղաքական նպատակներին հասնելու համար շահագրգռված են պահպանել տարածաշրջանային լարվածությունը, և նրանք հաշվետվությունները Բրյուսելին են ուղարկում, ոչ թե Հայաստանին», –  նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը։

«Հենց ֆրանսիացիներն են պատասխանատու Մինսկի խմբի փաստացի փլուզման համար։ Որո՞նք են Եվրամիության ներկայացուցիչների իրական նպատակները Հայաստանում… նրանք, այսպես ասած, մոնիտոր-լրտեսներ են և ներսից ու դրսից աշխատում են Հայաստանի հարևան բոլոր պետությունների և երկրների դեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930