Լրահոս
Օրվա լրահոսը

Ուզում ենք ունենալ ազգային իշխանություն. «Սրբազան պայքարի» երիտասարդները փակել էին Հաղթանակի կամուրջը

Ապրիլ 17,2025 18:04

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորած «Սրբազան պայքարի» երիտասարդները «Չենք վստահում» գրությամբ 10 մետրանոց պաստառով կաթվածահար էին արել Հաղթանակի կամուրջի երթեւեկությունը:

«Այս իշխանության գործողություններին հետեւելիս՝ թվում է, թե նպատակ է դրել կործանել Հայաստանի Հանրապետությունը: Իրենք երեւի լավ չեն հաշվարկել, որ կա երիտասարդություն, կան իսկական հայեր: Մենք ուզում ենք ունենալ արժանապատիվ հայկական, ազգային պետություն, ազգային իշխանություն»,-հայտարարեց երիտասարդներից մեկը:

Երիտասարդները նշում էին, որ չեն կարող համբերել մեկ տարի, որ կայանան ընտրություններ, քանի որ իրենք չեն ուզում, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը կրկին վերարտադրվի:

Կարմիր բերետավորներ ժամանեցին Հաղթանակ կամրջի մոտ, նրանք հորդորեցին բացել ճանապարհը, սակայն երիտասարդները շարունակեցին իրենց խաղաղ իրազեկման գործողությունները:

Ցույցը սակայն կարճ տեւեց:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930