Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե իրենք ուժ կիրառեն, սա ևս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել»․ Նժդեհ Իսկանդարյան

Ապրիլ 17,2025 19:42

«Եթե իրենք ուժ կիրառեն, սա ևս մեկ կրակ է լինելու, որտեղից կարող է տարածվել։ Մենք ուղիղ հայտարարել ենք և Տիգրանի Խաչատրյանին էլ ենք ասել՝ մեր դիրքորոշումը հետևյալն է՝ այս փուլում մենք լինելու ենք այստեղ, սա այն հարթակն է, որտեղ հանդիպումներ ենք ունենում, բոլոր խնդիրները հավաքելու և իրենց ներկայացնելու համար»,-«Ազատության» հրապարակում լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Նժդեհ Իսկանդարյանը։

Նա հայտնեց՝ առաջիկա օրերին հանդիպումներ կունենան մարզերում կառավարության առաջարկության վերաբերյալ, սոցիալական հարթակներում ևս կլսեն հանրությանը կարծիքը։

Նժդեհ Իսկանդարյանը վստահեցրեց՝ անկախ ամեն ինչից իրենց պայքարը շարունակվելու է։ Նա մտահոգություն հայտնեց, որ կառավարությունը իրենց ներկայացրած 12 կետերից միայն մեկն է քննարկում, որը վերաբերում է սոցիալական հարցերին․ «Կառավարության այս դիրքորոշումը մեզ համար ընդունելի չէ»։

Նշենք, որ ՀՀ կառավարությունից առաջարկել են արցախցիներին երկու ամիս վճարել 40․000-ական դրամ աջակցությունը, եթե նրանք հանեն Ազատության հրապարակում տեղադրված վրանը։ Լրագրողները հետաքրքրվեցին՝ իսկ հունիսի 1-ից հետո՞ ինչ է առաջարկում կառավարությունը, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Դա եղել է նախապայման։ Դեռ հստակ չէ, որ իրենք երկու ամիս ևս տալու են 40 հազարները։ Եթե մենք վրանը չենք հանում, իրենք չեն շարունակում աջակցությունը։ Մեր մտահոգությունն այն է, որ պետք է մեր հայրենակիցների հետ խոսենք, ժողովուրդը որոշի մեր հետագա անելիքները, որից հետո կգանք ընդհանուր հայտարարի։ Մենք առաջարկել ենք, որ կառավարության պատասխանատուները գան, հանդիպումներ ունենան, որ  մեր հայրենակիցներն իրենց տեսնեն, լսեն։ Այդ առնչությամբ որևէ բան չեն ասել»։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ կառավարության հետ հանդիպումների ժամանակ որևէ անդրադարձ լինո՞ւմ է նրան, թե Ադրբեջանի հետ բանակցություններում արցախահայության իրավունքներին որքանո՞վ են անդրադառնում, Նժդեհ Իսկանդարյանը պատասխանեց․ «Նման բոլոր հարցերին իրենք խուսափում են պատասխանել։ Միակ խոսելու թեման սոցիալական բլոկն է, որով պատրաստ են նստել սեղանի շուրջ։ Իրենք իրենց խոսքի մեջ ընդունել են, որ բոլոր ծրագրերը տապալել են, 20000-25000 հազար մարդ արդեն արտագաղթել է։ Եթե առաջիկայում չբարելավեն ծրագիրը, բնակապահովման և սոցապահովության ծրագրերը չլուծվեն, արտագաղթը շարունակվելու է»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930