Լրահոս
Օրվա լրահոսը

Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը

Ապրիլ 17,2025 20:44

Ապրիլի 17-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, Միածնաէջ Մայր Տաճարում կատարվեց Ոտնլվայի կարգը:

Սրբազան արարողության ընթացքում՝ սուրբգրային ընթերցումներից հետո, Ամենայն Հայոց Կաթողիկոսն օրհնեց խորանի վրա դրված ջուրն ու յուղը։ Ապա շարականների երգեցողության ներքո, Աստվածորդու օրինակով Նորին Սրբությունը ծնրադիր լվաց և յուղով օծեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբաններ՝ Գերաշնորհ Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանի, Հոգեշնորհ Տ․ Մաշտոց աբեղա Մխիթարյանի, Բարեշնորհ Արման սարկավագ Մանուկյանի, Գևորգյան հոգևոր ճեմարանի սաներ Դավիթ սարկավագ Ղամբարյանի, Արմեն դպիր Գրիգորյանի, ԵՊՀ Աստվածաբանության ֆակուլտետի ուսանողներ Դավիթ Գրիգորյանի, Արթուր Մանուկյանի, ՀՀ ՊՆ N զորամասի ժամկետային զինծառայողներ Խաչիկ Մինասյանի, Գոռ Գևորգյանի, «Էօրնեկյան» հանրակրթական դպրոցի աշակերտներ Համբարձում Խանզաձյանի, Մհեր Ավագյանի, ինչպես նաև մանուկներ Օհան Օհանյանի, Սպարտակ Գասպարյանի, Դավիթ և Տիգրան Պետրոսյանների ոտքերը։

Արարողության ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը «Պահպանիչ» աղոթքով օրհնեց ներկա բարեպաշտ ժողովրդին, որից հետո օրհնված յուղը բաժանվեց հավատացյալներին։

 

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930