Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է մեր հակառակորդին՝ անտեսելով ստորագրված պայմանագրերը, դա հիմք է համագործակցության մոտեցումները վերանայելու համար. Սերգեյ Մարկով. «Ազգ»

Ապրիլ 18,2025 11:10

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ռուսաստանյան երեւի ոչ առաջատար լրատվամիջոցներից մեկը՝ «Ինտերեսնայա Ռոսիա» ցանցային հրատարակությունը, ամսույս 13-ին հանդես է եկել «Ալիեւը մարտահրավեր է նետում Մոսկվային. ինչո՞վ կպատասխանի Ռուսաստանը» ինտրիգային վերնագրով մի հրապարակմամբ: «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը մի շարք հայտարարություններ է արել, որոնք սուր արձագանք են հարուցել Ռուսաստանում,- կարդում ենք հոդվածի սկզբում:- Հատուկ ռազմական գործողության (ՀՌԳ) մասին նրա խոսքերը, որոնք հնչել են Բաքվում՝ միջազգային համաժողովում, կասկածի են ենթարկում Մոսկվայի եւ Բաքվի դաշնակցային հարաբերությունները, որոնք ամրագրված են Դաշնակցային փոխգործակցության մասին 2022 թվականի փետրվարի 22-ի հռչակագրում»:

Ըստ հրապարակման, ելույթ ունենալով համալսարաններից մեկում՝ Ալիեւը հայտարարել է, թե չի հավատում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ հակամարտության խաղաղ կարգավորման հնարավորությանը: «Մենք միշտ աջակցել ենք, աջակցում ենք եւ կշարունակենք աջակցել Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը», – ընդգծել է նա՝ Ուկրաինայում իրավիճակը համեմատելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ: Նրա կարծիքով՝ Ադրբեջանը վերջին 30 տարիների ընթացքում տուժել է «օկուպացիայից», ինչը Բաքվին իբր բարոյական իրավունք է տալիս աջակցելու Կիեւին:

Այս խոսքերը, հոդվածագրի պնդմամբ, տարակուսանք են առաջացրել Մոսկվայում: Ռուսաստանը, ինչպես նշվում է, չեզոք դիրք էր գրավել Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում. չէր ճանաչել ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, 2020 թվականին Հայաստանի կողմից չէր մասնակցել ռազմական գործողություններին եւ հանդես էր եկել որպես միջնորդ եռակողմ համաձայնագրի ստորագրման հարցում, որը ներառում էր կետ Սյունիքով ( ՞- Գ. Մ.) տրանսպորտային միջանցքների ապաշրջափակման մասին եւ այլն:

Ալիեւն ավելի հեռուն է գնացել՝ հայտարարելով. «Ես տեսանելի ապագայում Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խաղաղության հեռանկար չեմ տեսնում: Ռուսաստանը բռնազավթված տարածքները հայտարարել է Ռուսաստանի մաս: Ուկրաինան եւ ամբողջ աշխարհն այդ տարածքները համարում են Ուկրաինայի մաս: Ադրբեջանը նույնպես դրանք համարում է Ուկրաինայի մաս»: Նա ավելացրել է, թե պատերազմներն ավարտվում են միայն «կապիտուլյացիայի ակտով»՝ օրինակ բերելով 1995 թվականի «Օլույա» (երեւի՝ «Փոթորիկ» – Գ. Մ.) օպերացիան, որի ընթացքում Խորվաթիան ՆԱՏՕ-ի աջակցությամբ լիկվիդացրել է Սերբական Կրաինայի Հանրապետությունը՝ արտաքսելով մոտ 250,000 սերբերի: Նման զուգահեռները Մոսկվայում գնահատել են իբրեւ Ղրիմի եւ Դոնբասի ռուսական տարածքների համար ցանկալի սցենարի ակնարկ:

«Եթե Ադրբեջանը բացահայտորեն աջակցում է մեր հակառակորդին՝ անտեսելով ստորագրված պայմանագրերը, դա հիմք է համագործակցության մոտեցումները վերանայելու համար»,- լրատվամիջոցի հետ զրույցում նշել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը: Նրա կարծիքով՝ Բաքվի նման հռետորաբանությունը կարող է թելադրված լինել Արեւմուտքի կամ Թուրքիայի աջակցությունն ապահովելու փորձով, սակայն նման քայլերը հղի են լուրջ հետեւանքներով:

Գեղամ ՄԿՐՏՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930