Լրահոս
Օրվա լրահոսը

Հռոմի կանոնադրության վավերացումից հետո մեր երկրի իրավական համակարգում անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ նախատեսել, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի հետ ՀՀ համագործակցությանը. կայացել է քննարկում

Ապրիլ 18,2025 13:48

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի կողմից Հռոմի կանոնադրության վավերացումից հետո մեր երկրի իրավական համակարգում անհրաժեշտ է այնպիսի կարգավորումներ նախատեսել, որոնք վերաբերում են Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) հետ Հայաստանի համագործակցության հիմունքներին, պատասխանատու մարմիններին և դրանց գործառույթներին, ինչպես նաև համագործակցության ընթացքում իրավական օժանդակության ձևերին:

Հաշվի առնելով ՄՔԴ հետ համագործակցության պատշաճ կարգավորման կարևորությունը` Ժողովրդավարության զարգացման հիմնադրամն այս հարցերի շուրջ ՀՀ Արդարադատության նախարարության հետ համատեղ կազմակերպել էր քննարկում, որին մասնակցել են պետական մարմինների, քաղաքացիական հասարակության և փորձագիտական համայնքի ներկայացուցիչներ։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930