FRG Armenia թիմը Նատալյա Սերգեևնա Ազրաքանցյանի գլխավորությամբ հաղթանակով վերադարձել է տուն՝ մասնակցելով Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում անցկացված ALAN CUP միջազգային մրցաշարին:
Հայաստանի գեղարվեստական և էստետիկ գիմնաստիկայի ներկայացուցիչներն իրենց ուժերը փորձել են միաժամանակ երկու մրցաձևում՝ ցուցադրելով բարձր վարպետություն և նվաճելով փայլուն արդյունքներ:
Մրցաշարին մասնակցել է ավելի քան 600 մարզիկ՝ տարբեր երկրների ներկայացուցիչներ՝ Ղազախստան, Ղրղզստան, Ռուսաստան, Հայաստան, Մալայզիա և Բելառուս։ Մրցումները անցկացվել են տարիքային տարբեր խմբերում։
FRG Armenia թիմը տուն է վերադարձել 11 մեդալով՝
🥇 7 ոսկե
🥈 2 արծաթե
🥉 2 բրոնզե
Կարդացեք նաև
Այս փայլուն արդյունքները ևս մեկ անգամ վկայում են, որ FRG Armenia թիմը արժանիորեն ներկայացնում է Հայաստանը միջազգային հարթակներում և մշտապես վերադառնում հաղթանակներով։
Շնորհակալություն ենք հայտնում բոլոր մասնակիցներին, աջակիցներին և հատկապես՝ նվիրված մարզչական կազմին։
Ամեն ինչ նոր է սկսվում…
Նատալյա Արզաքանցյան