Լրահոս
Իրանի հակահարվածը
Օրվա լրահոսը

Հակաարցախյան կեղտոտ քարոզը խոսում է պետության, ժողովրդի նկատմամբ իրենց իրական պատկերացումների մասին. Շիրազ Խաչատրյան

Ապրիլ 18,2025 17:34

«Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի ֆեյսբուքյան գրառումը

Էն այլանդակությունները, հակաարցախյան կեղտոտ քարոզը, տեղեկատվական խայտառակ օպերացիաները, որ ամենօրյա ռեժիմով տարվում է իշխանականների կողմից հովանավորվող կայքերով, սոցէջերով, խոսում է պետության, ժողովրդի նկատմամբ սրանց իրական պատկերացումների մասին:

Ազգային ժողովի բարձր ամբիոնից մեծ մեծ խոսելով, ֆանտաստիկ «ռազմավարություններ» ներկայացնելով չի, եթե չես հասկանում, կամ հասկանալով փորձում ես պետության համար առաջնային և կենսական նշանակություն ունեցող ազգամիջյան համերաշխությունը վերածել ազգամիջյան պառակտման, ինչն իր հերթին շղթայական բերելու է պետական ինստիտուտների թուլացման, արտաքին ուժերի միջամտության ռիսկերի և բազմաթիվ այլ սպառնալիքների:

Այ էս ձև, իրենց աթոռը պահելու համար, դրել քլունգով քանդում են ամեն բան, ինչը կապված է նորմալ պետություն ունենալու և կառուցելու բանաձևի հետ…

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930