Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային համաժողովի ընթացքում դեսպան Մարագոսը ներկայացրեց նաև ԵՄ տարածաշրջանային և տեղական նախաձեռնությունները

Ապրիլ 18,2025 17:55

Ապրիլի 17-ին ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը բացման ելույթով «Էրազմուս+» ծրագրի «Հետբակալավրի կրթության փոխակերպումը հանուն կանաչ և կայուն ապագայի» («T-GREEN») նախագծի շրջանակում կայացած «Կրթություն և հետազոտություն հանուն կայուն զարգացման. ինստիտուցիոնալ քաղաքականություն և փորձ» խորագրով միջազգային համաժողովի ներկաներին՝ ընդգծելով բարձրագույն կրթության կարևոր դերը՝ կլիմայի փոփոխության դեմ պայքարի և Հայաստանի մարդկային կապիտալի զարգացման համար անհրաժեշտ հմտությունների ու գիտելիքների ձևավորման գործում։

Դեսպան Մարագոսը ներկայացրեց նաև ԵՄ տարածաշրջանային և տեղական նախաձեռնությունները, մասնավորապես «Սևանա լճի շրջակա միջավայրի պաhպանություն» (EU4Sevan) ծրագիրը, «Արևելյան Եվրոպայի էներգախնայողության և շրջակա միջավայրի գործընկերությունը» (E5P) հիմնադրամը և ԵՄ բյուջետային աջակցության «Հայաստանում ԵՄ աջակցությունը կրթությանը» ծրագիրը, որոնք միտված են խթանելու կայուն զարգացումը՝ այդ թվում սահմանելով նպատակ, որ մինչև 2025 թվականը դպրոցական նախագծերի առնվազն 30%-ը 7-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ դասարաններում վերաբերեն կանաչ տնտեսությանն ու կլիմայի փոփոխությանը:

ՀՀ-ում ԵՄ մշտական ներկայացուցչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930