Լրահոս
Օրվա լրահոսը

1918-20 թվականների Հայաստանի դաշնակցական կառավարությունն ամեն ինչ արել է, որպեսզի ՀՀ-ն մնա անկախ, բայց չի ստացվել․ Ռուբեն Ռուբինյան

Ապրիլ 18,2025 19:00

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը կարծում է, որ 1918-20 թվականների Հայաստանի դաշնակցական կառավարությունը ամեն ինչ արել է, որպեսզի ՀՀ-ն մնա անկախ, բայց չի ստացվել․ այս մասին նա հայտարարեց այսօր խորհրդարանում՝ արձագանքելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի ելույթին։

Ռուբեն Ռուբինյանը այդ թվականների դաշնակցական կառավարությանը դավաճաններ չի համարում։

Արծվիկ Մինասյանն ու Ռուբեն Ռուբինյանը շարունակում էին երեկ ԱԺ դահլիճում ծավալված հակադաշնակցական  վեճը ։ Ռուբեն Ռուբինյանը կրկին հիշեց ՀՅԴ 004 շրջաբերականը։ Ի վերջո, Արծվիկ Մինասյանը Ռուբեն Ռուբինյանին հրավիրեց ՀՅԴ գրասենյակ՝ ծանոթանալու այդ փաստաթղթին։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց, որ այդ շրջաբերականում գրված է, որ Հայաստանը պետք է ՌԴ-Բելառուս միութենական պետության մաս դառնա, որ սահմանազատումը Հայաստանի համար ձեռնտու չէ։

Ռուբեն Ռուբինյանը հայտարարեց՝ մենք մեր ճակատագրի տերն ենք, ինչպես մեր ճակատագրի տերն ենք եղել 1918-20 թվականներին։ Ու մեղադրեց ՀՅԴ-ին, որ առաջնորդվում է հետեւյալ նարատիվներով՝ խաղաղությունն անհնար է, թշնամանքն անվերջ է, որի մեջ պետք է ապրենք։ Նա կարծում է, որ փորձով ապացուցված է՝ այդ տեսլականը չի աշխատում։

Մանրամասները՝ տեսանյութում

Հիշեցնելով, որ ՀՅԴ-ն մաս է կազմել ՀՀ երկրորդ եւ երրորդ նախագահների կառավարություններին, որոնք բանակցում էին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման շուրջ, Ռուբեն Ռուբինյանն ասաց՝ կամ դուք էլ եք բանակցել հայրենիքը հանձնելու համար, կամ՝ երեսպաշտ եք։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930