Լրահոս
Օրվա լրահոսը

«Ադրբեջանին ռազմավարական գործընկեր համարող և նրան Աբրահամյան համաձայնագրի շահառու դարձնել ձգտող Իսրայելի պետությունը զարմացած չէ՞ արդյոք այս ֆորումին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ». Արտակ Զաքարյան

Ապրիլ 18,2025 21:05

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ստամբուլում ընթանում է Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի առաջին հանդիպումը:

Հանդիպմանը մասնակցում են Թուրքիայի նախագահ Էրդողանը, Պաղեստինի ինքնավարության օրենսդիր մարմնի, Կատարի, ԱՄԷ-ի, Պակիստանի, Մալազիայի, Ինդոնեզիայի, Սենեգալի, Հորդանանի, Բահրեյնի, Ադրբեջանի, Ալժիրի և Եգիպտոսի օրենսդիր մարմինների խոսնակներն ու փոխխոսնակները։

Հանդիպումից հետո ակնկալվում է, որ կստորագրվի համատեղ հռչակագիր և կսահմանվի «Պաղեստինին աջակցող խորհրդարանների խմբի» աշխատանքների ճանապարհային քարտեզը։

Մասնակիցների կազմը մեծ հաշվով տրամաբանական է:

Սակայն Ադրբեջանին ռազմավարական գործընկեր համարող և նրան Աբրահամյան համաձայնագրի շահառու դարձնել ձգտող Իսրայելի պետությունը զարմացած չէ՞ արդյոք այս ֆորումին Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությամբ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930