Լրահոս
Օրվա լրահոսը

ԱԻՆ աշխատակիցները, իրավասություն չունենալով կամ ցուցում-հրաման կատարելով, դեպքի վայրը կոպտորեն խախտել են. փաստաբան

Ապրիլ 18,2025 23:15

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գեղարքունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Սևան քաղաքի նստավայրում Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով այսօր հարցաքննված  երկու վկան, փաստաբան Նորիկ Նորիկյանի տպավորությամբ կաշկանդված էին:

«Փորձում էին խուսափողական պատասխաններ տալ առաջադրված հարցերին: Մեկ անգամ եւս ինձ մոտ ընդգծվում է համոզմունքը, որ յուրաքանչյուր վկայի ցուցմունքը հակասում է այլ վկաների ցուցմունքներին: Վկաները փորձում էին այնպիսի պատասխաններ տալ, որոնք հեռացնում են իրենցից իրենց պարտականությունների ծավալը: Եվս մեկ անգամ հիմնավորվեց, որ մինչեւ ողբերգական դեպքը վերադաս հրամանատարության կողմից, առանձին սպայական կազմի ներկայացուցիչների կողմից չեն իրականացվել այնպիսի ստուգումներ, որոնք հնարավորություն կտային կանխել այս ողբերգությունը».- դատական նիստի ավարտից հետո այսօր Aravot.am-ին ասաց տուժողների ներկայացուցիչ, փաստաբան Նորիկյանը:

Անդրադառնալով այսօրվա վկաներից փրկարարի ցուցմունքին՝ պարոն Նորիկյանը նկատեց. «Եվս մեկ անգամ գալիս ենք համոզման, որ դեպքի վայրը կոպտորեն խախտվել է: Արտակարգ իրավիճակների նախարարության (ԱԻՆ) աշխատակիցները, չունենալով իրավասություն կամ ցուցում-հրաման կատարելով, առանց քրեադատավարական ընթացակարգի դուրս են հանել զոհվածների դիերը: Պատճառաբանությամբ, որ հնարավոր է այդ տարածքում ողջ մնացած զինվոր լինի: Սա որեւէ քննադատության չի դիմանում: Այն փաստերը, որոնք առկա են՝ հրդեհի ծավալը, օգտագործված ջրի քանակը, տալիս է հնարավորություն արձանագրելու, որ հրշեջները գրեթե վստահ են եղել, որ այդ տարածքում հնարավոր չէ՝ ողջ մնացած զինվոր լինի: Հակառակ դեպքում 25 տոննա ջուր չէին ներարկի այդ փոքր տարածքում, որ հրդեհաշիջման աշխատանքներ իրականացնեն: Գործ ունենք իրենց պարտականություններից խուսափելու կոնկրետ դրսեւորման հետ: Սա վկայում է այն մասին, որ այս քրեական գործով նախաքննությունն իրականացվել է բազմաթիվ թերություններով, ինչի պատճառով ստանում ենք այսպիսի ոչ լիարժեք պատասխաններ»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930