Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել Ղարաբաղյան շարժման մասին, երբ ծովը ծնկներից էր․ «ՉԻ»

Ապրիլ 19,2025 09:50

«ՉԻ» – ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ի պատասխան Սերժ Սարգսյանի այն հայտարարության, որ Ղարաբաղի էջը փակված չէ, ասել է. «Ղարաբաղյան շարժումը Հայաստանում չի շարունակվելու»:

«ՉԻ». Մինչ Իլհամ Ալիևը ծափ կտա Փաշինյանի այս արձագանքին, մենք ուղղակի հիշեցնենք, թե այս նույն Նիկոլ Փաշինյանն ինչ է ասել Ղարաբաղյան շարժման մասին, երբ ծովը ծնկներից էր:

2019թ. փետրվարի 20-ին Շարժման տարեդարձի առթիվ իր ուղերձում նշել է.

«1988 թվականի այս օրը՝ փետրվարի 20-ին, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ պատմական էր բոլոր առումներով։ ԼՂԻՄ-ի մարզային խորհուրդը որոշում ընդունեց մտնել Հայաստանի կազմի մեջ։ Հայաստանի ժողովուրդն իր ամբողջական աջակցությունը հայտնեց այդ որոշմանը։ Շուտով Արցախի և Հայաստանի իրենց հայրենակիցներին միացան սփյուռքի մեր քույրերն ու եղբայրները։ 1988 թվականի փետրվարի 20-ը հայոց ազգային վերազարթոնքի մի բացառիկ օրինակ էր, որ ոգեշնչեց միլիոնների։

Մենք վերագտանք մեր ազգային միասնությունը, միակամությունը, վճռականությունը։ Հայաստանում և Արցախում ձևավորվեց մի համաժողովրդական շարժում, որ բացառիկ էր իր թափով և անկասելիությամբ, խորապես ազգային էր և միաժամանակ խորապես ժողովրդավարական։ Ազգերի ինքնորոշման իրավունքի իրականացումը և ժողովրդավարական ազատությունները դարձան հստակ նպատակակետ, դեպի որը գնաց մեր ժողովուրդը՝ համոզված լինելով, որ ազատությունը և անկախությունը անսակարկելի արժեքներ են։ 30 տարի անց՝ 2018 թվականի գարնանը մենք իբրև ժողովուրդ, իբրև հասարակություն և իբրև պետություն, կրկին ապրեցինք մի նոր՝ հեղափոխական զարթոնք՝ կրկին ոտքի կանգնելով այն գաղափարների համար, որոնք թանկ են յուրաքանչյուրիս համար։

Մենք ապացուցեցինք նախ ինքներս մեզ, ապա աշխարհին, որ արժանապատիվ և հայրենասեր քաղաքացիներն ենք մեր երկրի, որ հավատարիմ ենք մեր պայքարին և իդեալներին, հավատարիմ ենք Հայաստանի և Արցախի բռնած ազատության ճանապարհին։

Կեցցե՛ ազատ Արցախը, Կեցցե՛ ազատ Հայաստանը»:

Էս ինքն է ասել: Հիմա որ հարցնես՝ բա էս ո՞նց, հիմա ի՞նչ կասես, տիկտոկի համար ձեռ ու ոտը թափահարելով, միամիտ հայացքով ասելու է. «Յա, ես տենց բան չեմ ասել»: Համ էլ էն ժամանակ ես չգիտեի Ալմա-Աթայի հռչակագրի, մեկ էլ Լիսաբոնի գագաթնաժողովի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930