Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները»․ Աննա Մկրտչյան

Ապրիլ 19,2025 13:58

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

«Այսօր նաև ՀՀ-ում էլ իշխանությունը զավթածների կողմից փորձ է արվում մոռացության մատնել մեր հաղթանակները, մեր մասնակցությունը հաղթանակներում։ Ոչ միայն Արցախյան պատերազմում տարած հաղթանակներն են փորձ անում մոռացության մատնել և ուզում տպավորություն ստեղծել, որ հայ ժողովուրդը ոչ մի ընդհանուր կապ չունի այն արժանապատիվ հաղթանակների հետ, որոնք եղել են 30, 80 տարի առաջ, այլև, փաստորեն, խոչընդոտում են մեր հաղթական հիշողությունը 80-ամյա հաղթանակի հետ կապված»,- ՀՀԿ-ի նախաձեռնությամբ անցկացվող «Հայ ժողովրդի ավանդը Երկրորդ աշխարհամարտում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակում» կլոր սեղանի  ժամանակ, հղում կատարելով Հայաստանի Վետերանների միավորման նախագահ գնդապետ Սիմոն Եսայանի մտահոգությանը, հայտարարեց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

Նա, հիշելով իր ընտանիքի ավանդը Հայրենական Մեծ պատերազմում, ասաց․ «Վստահ եմ, որ այս արժանապատիվ ժառանգությունը յուրաքանչյուր ընտանիքի մեջ մեզ անսահման կամքի և ուժի հնարավորություն է տալիս այսօրվա չարիքի դեմ պայքարելու համար։ Այսօր ՀՀ-ում այն ռիսկերն ու մարտահրավերները, որ կան թե′ ներսից, թե′ դրսից, անհրաժեշտություն են ստեղծում այս հաղթական հիշողությունը տանել մեր մեջ այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի նոր հաղթանակներ կերտելու համար։ ՀՀ քաղաքացին այսօր էլ բախվում է շատ մարտահրավերների հետ, որոնք դրված էին 80 տարի առաջվա հաղթանակի հիմքերում և նպատակ ունեին դրանք հաղթահարելու։ Այսօր ՀՀ-ում գտնվող արցախահայերը մազապուրծ են եղել ցեղասպան էթնիկ զտումից, ալիևյան բռնապետական ռեժիմը ցանկանում էր սպանել հայերին՝ ծերերին, կանանց, երեխաներին միայն նրա համար, որ հայ էին, ապրում էին իրենց հազարամյա հայրենիքում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930